Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ընթանում են կարևոր ընտրություններ


A presiding officer (R) and poll clerk wait for early morning voters at a Polling Station set up in a launderette and nail bar in Headington outside Oxford, west of London, on June 8, 2017, as Britain holds a general election.

Մեծ Բրիտանիայում ընթանում է լարված քաղաքական պայքար՝ կապված խորհրդարանական վաղաժամ ընտրությունների հետ: Վերջին երեք ահաբեկչական գործողություններից հետո ահաբեկչության դեմ պայքարը դարձել է իշխող պահպանողական կուսակցության քաղաքական օրակարգի համար մեկ խնդիրը:

«Եթե մեր մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրությունը կխանգարի պայքարին, ապա մենք կփոխենք օրենքները»,- հայտարարել է վարչապետ Մեյը:

Այս հայտարարությունը քննադատաբար է ընդունել ընդդիմությունը:

«Ժողովրդավարությանը սպառնացող երևույթի դեմ չպետք է պայքարել ժողովրդավարությունը ճնշելու միջոցով, պետք է պայքարել բուն սպառնալիքի դեմ: Պետք է պատշաճ ֆինանսավորում ապահովել ոստիկանությանը և անվտանգության մարմիններին»,- ասում է ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբին:

Սկզբնական շրջանում հարցումները վկայակոչում էին պահպանողական կուսակցության ջախջախիչ հաղթանակի մասին, սակայն վերջին օրերին իրավիճակը փոխվել է: Այս պահին պահպանողականները պայքարում են իշխող դիրքերը պահպանելու համար:

Քորբին այժմ աշխատում է ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ երիտասարդ քվեարկողների շրջանակում: Նա կենտրոնացել է պետական ծառայողի համակարգի խնդիրների վրա, սակայն չի խուսափել անվտանգության խնդիրների հետ կապված հարցումներից:

Վարչապետ Մեյն ասում է, որ իրեն անհրաժեշտ է ջախջախիչ հաղթանակ Բրյուսելի հետ բանակցելուց առաջ:

«Դրանք ամենամեծ քննարկումներն ու բանակցություններն են, որ որևէ բրիտանական կառավարություն ունեցել է հավանաբար Երկրորդ աշխարհամարտից ի վեր»,- ասում է լրագրող Քևին Սչոֆիլդը:

Սակայն պահպանողական կուսակցության հաղթանակը կարող է հանգեցնել նաև Շոտլանդիայի անկախացմանը: Բրեքզիթից հետո Շոտլանդական ազգային կուսակցությունը պահանջում է երկրորդ հանրաքվեի անցկացում անկախացման հարցի վերաբերյալ:

Մեծ Բրիտանիան կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, ներառյալ ահաբեկչությունը, Բրեքզիթն ու Մեծ Բրիտանիայի որոշ տարածքների հավանական անկախացում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի սեփական պատասխաններ այս հարցերին:

Facebook Forum

XS
SM
MD
LG