Մատչելի հղումներ

Ռուսաստանում ընթանում են բողոքի ցույցեր ընդդեմ կոռուպցիայի


Police detain a protester In Moscow, Russia, June 12, 2017.
Police detain a protester In Moscow, Russia, June 12, 2017.

«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի թվիթերյան էջում դրված է նրա ձերբակալման նկարը:

Հարյուրավոր ցուցարարներ ևս ձերբակալվել են երկուշաբթի օրը կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ընդդեմ կոռուպցիայի: Ցուցարարները բողոքում են նաև ընդդեմ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թիմի:

«Մենք չենք լռելու: Մենք կստիպենք իշխանություններին պատասխան տալ բոլոր հանցագործությունների համար»,- ասում է մի ցուցարար, ով հրաժարվեց ներկայանալ:

Բողոքի ցույցերը կազմակերպվել են «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամ»-ի ղեկավար Ալեքսեյ Նավալնիի կողմից, ով հայտարարել էր, որ հաջորդ տարի մասնակցելու է նախագահական ընտրություններին: Նրա հայացքները աջակցություն են գտնում բազմաթիվ մարդկանց շրջանակում:

«Մենք երիտասարդներս դեմ ենք բազմամիլիարդանոց կոռուպցիոն սխեմաներին, որոնք վերացնում են ռուսական տնտեսությունը: Երիտասարդությունը քաղաքականապես ամենաակտիվն է: Մենք փորձում ենք պաշտպանել այն մարդկանց իրավունքները, ովքեր չեն մասնակցում ցույցերին»,- ասում է մեկ այլ ցուցարար, ով ևս հրաժարվեց ներկայանալուց:

Երկուշաբթի օրը Ռոսաստանում տոնում են «Ռոսաստանի օր»-ը: Ոստիկանությունը հայտնել է, որ թույլ չի տա, որ բողոքի ցույցերը խանգարեն տոնակատարություններին: Պաշտոնատար անձինք զգուշացրել են ցուցարարներին՝ պահանջելով զերծ մնալ հրահրումներից և անօրինական գործողություններից:

Սա Ալեքսեյ Նավալնիի և նրա կողմնակիցների հերթական փորձն է՝ Ռուսաստանում բողոքի ալիք բարձրացնելու ընդդեմ նախագահ Պուտինի և նրա վարչակազմի: Հազարավոր մարդիկ մասնակցել են բողոքի ցույցերին, որոնք տեղի ունեցան Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և բազմաթիվ այլ քաղաքներում:

Բողոքի ցույցերի ընթացքում մարդիկ բացականչում էին կոչեր ընդդեմ նախագահ Պուտինի և նրա կողմնակիցների:

Facebook Forum

XS
SM
MD
LG