ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, DACA ծրագրի շրջանակում ներգաղթածներին չարտաքսելու դիմաց, պահանջում է դեմոկրատներից աջակցել «գրին քարտի» խաղարկությունը դադարեցնելու , ներգաղթի խնդիրներով զբաղվող աշխատակիցների թիվը 10 հազարով ավելացնելու ու Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու իր առաջարկները։