Մատչելի հղումներ

Զենքի սահմանափակման մասին քննարկումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում 


Վերջին տասնամյակում գրանցված զանգվածային սպանության տասնյակ դեպքերը ԱՄՆ-ում արդիական էին դարձնում զենքի սահմանափակման խնդիրը, սակայն գործող օրենսդրությունը որևէ լուրջ փոփոխության չի ենթարկվել այդ ընթացքում:

Լաս Վեգասի վերջին զանգվածային սպանությունը կրկին քաղաքական օրակարգ է բերել այս խնդիրները:

ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատներում առաջ է քաշվել օրենսդրական նախաձեռնություն, որը արգելում է կիսաավոտամատացված հրացանների կիրառումը, որոնք կարող են օգտագործվել որպես ինքնաձիգեր:

«Ավելի շատ մարդկանց սպանելու համար է, որ կատարելագործվում են հրացանները»,- հայտարարել է սենատոր Դայան Ֆայնշթայնը:

Հրազենի ազգային ընկերակցությունը՝ զենքի սահմանափակման դեմ հանդես եկող լոբբիստակամ հիմնական ուժը, կողմ է արտահայտվել օրենսդրական որոշ փոփոխությունների զենքի սահմանափակման առումով, սակայն նրանց հակառակորդները գտնում են, որ անհրաժեշտ են ավելի ընդարձակ փոփոխություններ:

Այս պահին Սպիտակ տունը պահպանում է լռություն այս հարցի շուրջ:

«Մենք ցանկանում ենք մաս կազմել այս երկխոսությանը: Այժմ մենք կուտակում ենք ավելի շատ տեղեկություն այս հարցի վերաբերյալ»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը,

Սենատում հանրապետականների առաջնորդները ևս չեն շտապում աջակցել նախաձեռնությունը:

«Ընթանում է հետաքննություն: Կարծում եմ վաղաժամ է դեռևս քննարկել օրենսդրական որևէ նախաձեռնություն»,- հայտարարել է Միթչ Մաքքոնելը:

Սակայն այս քննարկումների ներքո դիտարկվում է ավելի խորը բանավեճ, թե արդյո՞ք զենքի նկատմամբ վերահսկողության սահմանումը նվազեցնում է բռնությունները, թե՞ սահմանափակում մարդկանց զենք կրելու սահմանադրական իրավունքը:

«Մարդիկ սիրում են զբաղվել որսորդությամբ, սիրում են զենք ունենալ, սակայն այն չպետք է լինի պատերազմի համար նախատեսված: Մենք կարող ենք նվազեցնել բռնությունն՝ այն սահմանափակելով»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Սեթ Մուլթոնը:

«ԱՄՆ-ի Սահմանադրության երկրորդ ուղղումը պարզապես որսորդության մասին չէ: Այն առաջ է քաշվել՝ բռնակալություն հաստատվելու դեպքում այն տապալելու համար: Եվ այդ տարիներին խոսքը գնում էր պատերազմի շրջանի զենքերի մասին»,- նշում է հանրապետական կոնգրեսական Սքոթ Թեյլորը:

Այս պահին չկան ակնկալիքներ, որ այս քննարկումների արդյունքում կլինեն կտրուկ քայլեր, սակայն որոշ փոքր փոփոխություններ, որոնց շուրջ կողմերը կհանգեն համաձայնության, չեն բացառվում:

Facebook Forum

XS
SM
MD
LG