Մատչելի հղումներ

Կմնա արդյո՞ք ԱՄՆ-ը Իրանի հետ միջուկային համաձայնագրում


Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հայտարարել իր որոշման մասին՝ կապված 2015 թվականի Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ: Նա իր հայտարարությունը կանի հոկտեմբերի 15-ից առաջ, նախագահը Կոնգրեսին կտեղեկացնի, թե արդյոք Իրանը հետևում է համաձայնագրի դրույթներին և արդյոք այն բխում է ԱՄՆ-ի շահերից:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ընդգծել է, որ նախագահին են տրամադրվել որոշման մի քանի նախագծեր, սակայն նա հրաժարվել է տրամադրել այլ մանրամասներ:

Նախագահ Թրամփն անցած ամսվա ՄԱԿ-ի իր ելույթում այս համաձայնագիրը որակել է որպես վիրավորական, ինչպես նաև ԱՄՆ-ի կնքած երբևէ ամենավատ ու միակողմանի համաձայնագիր: Նախագահ Թրամփն իր նախորդի՝ նախկին նախագահ Օբամայի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների կոշտ քննադատներից է:

Facebook Forum

XS
SM
MD
LG