Նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ տարաձայնություններ ունենալու լուրերը՝ վստահեցնելով, որ ամբողջապես վստահում է պետքարտուղարին:
Իր հերթին Ռեքս Թիլերսոնը, ի պատասխան NBC News-ի տարածած տեղեկությանը նախագահ Թրամփի և Թիլերսոնի միջև հարաբերությունների լարվածության մասին, հերքել է, որ հունիսին մտադրված էր հրաժարական տալ:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակն իր հերթին ևս հերքել է, որ Թիլերսոնը վիրավորական խոսքեր է հնչեցրել նախագահ Թրամփի հասցեին՝ ընդգծելով, որ պետքարտուղարը չի օգտագործում նման բառապաշար:
Թիլերսոնի մասին խոսել է նաև Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորքերը:
«Նրան թիրախավորում են իր զբաղեցրած պաշտոնի պատճառով: Նրան չի ցուցաբերվում համապատասխան աջակցություն»,- հայտարարել է սենատոր Քորքերը:
Միևնույն ժամանակ Քորքերը քննադատել է նախագահ Թրամփին՝ նշելով, որ ցանկալի է նախագահը հնարավորինս քիչ հանրային մեկնաբանություններ տա Հյուսիսային Կորեայի հիմնախնդրի մասին:
Facebook Forum