Մատչելի հղումներ

 
Լաս Վեգասի ոճրագործության դրդապատճառները դեռևս բացահայտված չեն

Լաս Վեգասի ոճրագործության դրդապատճառները դեռևս բացահայտված չեն


Լաս Վեգասի ոստիկանապետն հայտնել է, որ հաշվի առնելով Լաս Վեգասում հրազենային հարձակում իրականացրած Սթիվեն Փեդոկի մոտ առկա զենքերի և պայթուցիկների քանակը՝ նա կասկածում է, որ մարդասպանը գործում էր միայնակ:

«Այստեղից եզրակացնում ենք, որ նրան հավանաբար օգնել են, բայց մենք պետք է վստահ լինենք, որ դա այդպես է: Միգուցե նա գերհզոր մարդ է, ով միայնակ է իրականացրել նման մի ոճրագործություն, բայց ես դժվարությամբ եմ հավատում դրան»,- նշել է ոստիկանապետը:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Լաս Վեգասում «Մանդալեյ Բեյ» հյուրանոցից Սթիվեն Փեդոկը կրակ է բացել համերգի եկած ամբոխի ուղղությամբ՝ սպանելով 58 և վիրավորելով հարյուրավոր մարդկանց:

Լաս Վեգասի ոստիկանապետը հրաժարվել է տրամադրել որևէ մանրամասներ դեպքի կապակցությամբ՝ ելնելով հետաքննության շահերից:

Փեդոկի ընկերուհի Մարիլո Դանլիի փաստաբանները, իրենց հերոսին, հայտարարել են, որ Դանլին ոչինչ չգիտեր Փեդոկի ծրագրած ոճրագործության մասին: Հանցագործության պահին Դանլին գտնվում էր Ֆիլիպիններում: Փեդոկը նրան էր ուղարկել 100 հազար դոլար՝ խնդրելով այնտեղ գնել տուն:

Facebook Forum

XS
SM
MD
LG