Մատչելի հղումներ

«Նեյթ» փոթորիկը սպառնում է Ֆլորիդա ու Լուիզիանա նահանգներին


«Նեյթ» արևադաձային փոթորիկը շարժվում է դեպի ԱՄՆ-ի հարավային նահանգներ: Կիրակի օրն այն կարող է հարվածել Լուիզիանա ու Ֆլորիդա նահանգների մի շարք շրջանների։

Լուիզիանայի նահանգապետը տեղեկացրել է, որ փոթորիկի մոտենալու պատճառով նահանգի որոշ շրջաններում, մասնավորապես Սենթ Բեռնար Փերիշում ու Նյու Օրլեանի արևելյան հատվածներում, սկսվել է բնակչության տարհանումը դեպի ավելի անվտանգ վայրեր:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք փոթորկին, քանի որ պետք է պատրաստված լինենք: Եթե այն հարվածեց, մեր աշխատանքները կդժվարանան, ուստի պետք է վստահ լինենք, որ պատրաստված ենք ամբողջապես մինչև շաբաթ օրվա երեկոյան ժամը 8-ը»,- ասում է նահանգապետ Ջոն Բել Էդվարթսը:

Նյու Օրլեանում և Ֆլորիդա նահանգի 29 շրջաններում հայտարարված է արտակարգ դրություն: ԱՄՆ-ի մի շարք հատվածներում դեռևս շարունակվում են վերականգնողական աշխատանքներ տարվել՝ վերջին շրջանի մի շարք փոթորիկների պատճառած ավերածությունները վերականգնելու ուղղությամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG