ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին քիմիական զենքերի վերաբերյալ տեղեկությունը թաքցնելու մեջ: Դրա մասին է հայտարարել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ԱՄՆ-ի դեսպանը:
Ներգաղթի մասին ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշումը չեղարկած Սան Ֆրանցիսկոյի դատախազն արժանացել է Թրամփի քննադատությանը: Գերագույն դատարանի նախագահ Ռոբերթսը արձագանքել է նախագահի խոսքին
Մոսկվայում մահացել է Իգոր Կորոբովը, որը ղեկավարել է Ռուսաստանի ռազմական հետախուզությունը, հայտնի որպես ԳՌՈՒ: Գլխավոր վարչության ղեկավարի պաշտոնակատար է դարձել, ըստ ԶԼՄ-ների, փոխծովակալ Իգոր Կոստյուկովը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարը զգուշացրել է Կենտրոնական Ամերիկայի ներգաղթյալներին, որ վարչակազմը չի հանդուրժի սահմանի անօրինական հատում: Հազարավոր ներգաղթյալներ հանգրվանել են սահմանային Թիխուանա քաղաքում, և հույս ունեն ստանալու ապաստան ԱՄՆ-ում
Ինտերպոլի նոր նախագահ է ընտրվել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Ջոն Յանգը, նշենք որ վերջինիս մրցակիցը ռուսաստանցի գեներալ, Ինտերպոլի փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոպչուկն էր։ Կրեմլը դատապարտել է Արևմուտքի ճնշումները ընտրությունների ընթացքում:
Մեքսիկան փորձում է աջակցել Կենտրոնական Ամերիկայից Թիխուանա և Մեքսիկալե քաղաքներ եկած հազարավոր ներգաղթյալներին
Կալիֆոռնիայում դադարել են հրդեհները, որոնց արդյունքում զոհվել է 81 մարդ: Այժմ տեղի իշխանությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում շուրջ 900 անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար
Նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին հաջորդող գնումների մեծ զեղչերի այսպես կոչված «Սև ուրբաթով» ԱՄՆ-ոմ մեկնարկում է տոնական շրջանը, որը տևում է ընդհուպ մինչև Ամանոր: Բազմաթիվ ամերիկացիներ գնումներ են կատարում հենց այս օրերին:
Մեքսիկան փորձում է աջակցել Կենտրոնական Ամերիկայից Թիխուանա և Մեքսիկալե քաղաքներ եկած հազարավոր ներգաղթյալներին:
Կալիֆոռնիայում դադարել են հրդեհները, որոնց արդյունքում զոհվել է 81 մարդ: Այժմ տեղի իշխանությունները որոնողական աշխատանքներ են իրականացնում շուրջ 900 անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար։
Վաշինգտոնում է գործում ՝՝Արարատ՛՛ բիզնես ցանցը, որն իր շուրջ է համախմբել ամերիկահայ երկու տասնյակից ավելի գործարարների: Կառույցի մասին պատմում են նախաձեռնության հիմնադիրներն ու անդամները վերջերս կայացած խմբի անդամների հերթական հավաքից հետո
Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի ՛՛Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր՛՛ գրքի շնորհանդեսը. Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնությունը
Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի ՛՛Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր՛՛ գրքի շնորհանդեսը. Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են և թաքցնում են իրենց ինքնույունը:
Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին՝ երեքշաբթի օրը Գազայի հատվածում Համաս խմբավորման հետ ձեռք բերված զինադադարի կապակցությամբ: Դա նաև ունեցավ քաղաքական հետևանքներ:
Ըստ Ֆլորիդայի օրենսդրության, սարքավորումների սխալ վերահաշվարկի դեպքում, այն պետք է անցկացվի ձեռքով: Դատարանն այժմ պահանջել է այստեղ Սենատի ընտրությունների արդյունքները վերահաշվարկել ձեռքով
բեռնել ավելին