Վերջերս Կալիֆոռնիայում տեղի ունեցած հրդեհները խլել են 81 մարդու կյանք: Հարյուրավոր մարդիկ անհայտ կորել են:
Այժմ ընթանում են որոնողական աշխատանքներ այդ մարդկանց ճակատագիրը պարզելու նպատակով:
«Մենք ստիպված ենք հավելյալ 400 աշխատակիցներ հրավիրել այլ վայրերից որոնողական թիմերը համալրելու համար: Մարդիկ են եկել նաև այլ նահանգներից: Ընթանում են կանոնակարգված որոնողական աշխատանքներ: Ողջ տարածքը բաժանվել է տարբեր հատվածների, և յուրաքանչյուր թիմ պատասխանատու է իր հատվածի համար: Նրանք կստուգեն բոլոր վառված տները՝ մարդկային մասունքներ հայտնաբերելու նպատակով»,- ասում է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Ռիք Քրոուֆորդը:
Անհայտ կորած անձանց հարազատներն ու բարեկամները չունեն որևէ տեղեկություն այդ մարդկանց ճակատագրի մասին: Որոշ վայրերում դեռևս փոքր կրակի օջախներ են պահպանվել, որոնք դժվարեցնում են որոնողական աշխատանքները:
Facebook Forum