Մատչելի հղումներ

Հսկայական զեղչերի գիշերը ԱՄՆ-ում


Նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը նշվող Գոհաբանության տոնին  հաջորդող գնումների մեծ զեղչերի այսպես կոչված  «Սև ուրբաթով» ԱՄՆ-ոմ մեկնարկում է տոնական շրջանը, որը տևում է ընդհուպ մինչև Ամանոր: Բազմաթիվ ամերիկացիներ գնումներ են կատարում հենց այս օրերին:

ԱՄՆ-ում շուտով կմեկնարկի նախատոնական գնումների շրջանը:

Գոհաբանության տոնին հաջորդող ուրբաթը ԱՄՆ-ում կոչվում է «Սև ուրբաթ»:

Քանզի խանութները գնորդների առջեւ իրենց դռները բացում եմ գիշերը՝ առաջարկելով հսկայական զեղչեր։

Հազարավոր ամերիկացիներ տոնական զեղչերից օգտվելու մղումով սովորաբար հերթ են կանգնում խանութների բացվելուց ժամեր առաջ։

Թեքսասում Հյուստոնից ոչ հեռու տեղակայված տեխնիկայի խանութի առջեւ որոշ մարդիկ հետրթ են կանգնել դեռ երկուշաբթի օրվանից։

«Ես վրանով գալիս եմ այստեղ գիշերելու ամեն տարի, ինձ սովորաբար հաջողվում է մոտ 1000 դոլար խնայել զեղչերով»,- ասում է գնորդ Շերել Փրաթը:

Իսկ օրինակ Շերենն ուՍիդնեյը «Սև ուրբաթի» նախօրեին շուրջ 13 տարի է գիշերում են խանութների առջեւ, նրանք կատարում են ՝թե իրենց գնումները, թե՛ գնումներ կատարում պատվերով, եւ թե ապրանքներ գնում հետագա վերավաճառքի նպատակով։

ԱՄՆ-ում «Սև ուրբաթը» համարվում է տոնական շրջանի մեկնարկի կարևոր ավանդույթ:

Facebook Forum

XS
SM
MD
LG