Մեքսիկայի ներգաղթի ոլորտի ղեկավարը հերքում է ԱՄՆ-ի նախագահ Թրամփի մոտեցումը, որ ներգաղթյալները փորձում են ներխուժել Միացյալ Նահանգներ:
Թոնաթիու Գուիլեն Լոպեսը նշում է, որ Մեխիկոն փորձում է վերջիններիս առաջարկել տարբերակներ, որոնք կօգնեն պահել նրանց Մեքսիկայի սահմաններում:
«Մեքսիկայում նրանց գտնվելու կանոնակարգման հետ կապված, նշեմ, որ նրանց է առաջարկվել տարբեր տարբերակներ, սակայն այս մարդիկ նպատակ ունեն ապաստան գտնել Միացյալ Նահանգներում: Ուստի մենք պետք է փորձենք քննարկել, թե ինչ տարբերակներ կարող ենք առաջարկեն նարնց»
Պարզ չէ, թե որքան ներգաղթյալներ կհամաձայնվեն Մեքսիկայի առաջարկությանը, քանի որ նրանց մեծ մասը գերադասում է աշխատանք գտնել ԱՄՆ-ում: Դոլարն ամենաարժեքավոր արժույթն է իրենց երկրներում:
Այդ ընթացքում Մեքսիկայում անցան բողոքի ցույցեր: Երկրի քաղաքացիները բողոքում են ներգաղթյալների Մեքսիկայում հաստատվելու դեմ, քանի որ մտահոգություն ունեն, որ արդյունքում երկրում կկրճատվեն աշխատատեղերը:
Չնայած դրան ՝ հեռացող նախագահ Էնրիկիո Փենա Նիեթան արդեն աշխատանք է առաջարկել ներգաղթյալներին՝ ընդգծելով, որ օրինական կարգավիճակ ստացած ներգաղթյալների առջև կբացվեն հազարավոր աշխատատեղերի հնարավորություններ:
Facebook Forum