Մատչելի հղումներ

Նախագահ Թրամփն իր որոշումը կասեցնող դատավորին անվանել է «Օբամայի դատավոր»


Ներգաղթի մասին ԱՄՆ-ի նախագահի կայացրած որոշումը չեղարկած Սան Ֆրանցիսկոյի դատախազն արժանացել է Թրամփի  քննադատությանը: Գերագույն դատարանի նախագահ Ռոբերթսը արձագանքել է նախագահի խոսքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության տոնական օրերին վերսկսեց հանրային քննարկումները երկրում դատական համակարգի անկախության վերաբերյալ:

Արտերկրում գտնվող ամերիկյան զինված ուժերի հետ հեռահաղորդակցման ժամանակ Թրամփը խստորեն դատապարտել է Կալիֆոռնիայի դաշնային վերաքննիչ դատարանին, այն անվանելով խնդրահարույց:

Նախագահի խոսքին նախորդել էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսի անհամաձայնությունը նախագահ Թրամփի քննադատության հետ, որն ուղղված էր վարչակազմի դեմ որոշում ընդունած դատավորի հասցեին, ով նախագահի կողմից որակվել էր որպես «Օբամայի դատավոր»:

Ռոբերթսը քննդատաբար արձագանքեց դրան՝ ընդգծելով, որ Թրամփի մեկնաբանություններն արդյունք են դատական համակարգի դերի սխալ պատկերացման:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը նախագահ Թրամփը կոշտ քննադատեց Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ դատավոր Ջոն Թիգարին, ով կասեցրել էր ներգաղթյալներին ապաստան տրամադրելու վերաբերյալ նախագահի որոշումը: Ինչպես նախկինում, նախագահը պնդում է, որ այդ շրջանի դատարանը անկողմնակալ չէ իր նկատմամբ:

Facebook Forum

XS
SM
MD
LG