Մատչելի հղումներ

Սիրիան թույլ է տալու քաղաքական կուսակցությունների գործունեությունը


Սիրիան թույլ է տալու քաղաքական կուսակցությունների գործունեությունը
Սիրիան թույլ է տալու քաղաքական կուսակցությունների գործունեությունը

Սիրիայի կառավարությունը հավանության է արժանացրել քաղաքական կուսակցություններ ձևավորելու թույլտվություն նախատեսող նոր օրինագիծ՝ չեղյալ հայտարարելով 1963 թվականին «Բաաս» կուսակցության իշխանության գլուխ գալու ժամանակից ընդդիմության խմբերի գործունեության արգելքը:

Պետական «SANA» լրատվական գործակալությունը երկուշաբթի օրը հաղորդել է, թե այս օրինագիծը կազմում է երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումների մասերից մեկը: Օրինագիծն արգելում է նոր կուսակցություններ հիմնադրել կրոնական, ցեղական կամ տարածաշրջանային սկզբունքով, կուսակցությունները չեն կարող լինել Սիրիայի տարածքից դուրս գործող խմբավորումների մասնաճյուղեր կամ իրենց գործունեությունն իրականացնելիս դիմել բռնությունների:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադը կիրակի օրը նավթով հարուստ արևմտյան Դեյր ալ-Զոր նահանգի նահանգապետ է նշանակել է Դամասկոսի ոստիկանության բրիգադային գեներալ Սամիր ալ-Շեյխին՝ նախագահի իշխանության դեմ տարածաշրջանում ամենազանգվածային ցույցերի անցկացումից երկու օր անց: Ակտիվիստների համաձայն, Դեյր ալ-Զորում ուրբաթ օրը կայացած ցույցի դուրս էր եկել մոտ կես միլիոն մարդ:

Ֆրանսիական լրատվամիջոցների համաձայն, կիրակի օրը Սիրիայի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Հոմս քաղաքի մի քանի շրջանի նկատմամբ:

Իրավապաշտպան կազմակերպությունների համաձայն, Սիրիայում բռնությունների արդյունքում զոհվել է քաղաքացիական առնվազն 1 600 անձ, սակայն կառավարությունը բռնություններ իրականացնելու մեջ մեղադրում է ահաբեկիչներին և մահմեդական խմբավորումներին, որոնք, ըստ կառավարության, սպանել են երկրի անվտանգության ուժերի հարյուրավոր ծառայողների:

Սիրիայում տեղի ունեցող բռնությունների մասին հաղորդագրությունները դժվար է հաստատել, քանի որ այս երկրի կառավարությունն արգելել է օտարերկրյա գրեթե բոլոր լրատվական գործակալությունների գործունեությունն ու երկրի տարածքով ազատ տեղաշարժը:

Նմանատիպ

XS
SM
MD
LG