Մատչելի հղումներ

«Սիրիայում իրականացվող բռնությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ կարող են կատարված լինել»


«Սիրիայում իրականացվող բռնությունների ընթացքում մարդկության դեմ հանցագործություններ կարող են կատարված լինել»

«Amnesty International» կազմակերպության համաձայն, անցյալ ամսվա ընթացքում Լիբանանի սահմանի մոտ գտնվող քաղաքում իրականացված գործողությունների ընթացքում Սիրիայի անվտանգության ուժերը կարող էին մարդկության դեմ հանցագործություններ կատարած լինել։

Լոնդոնից իր գործողությունն իրականացնող իրավապաշտպան կազմակերպությունը չորեքշաբթի օրը հրապարակված իր զեկույցում մեղադրել է Սիրիայի իշխանություններին Թալքալախ քաղաքի արական սեռի բազմաթիվ բնակիչների շուրջկալելու և նրանց մեծամասնությանը կտտանքների ենթարկելու մեջ։

Զեկույցում մեջ են բերվում ականատեսների վկայությունները, որոնց համաձայն բանտարկության մեջ զոհվել է ինը մարդ։

«Amnesty International»-ի զեկույցի համաձայն, այդ գրոհը «քաղաքացիական բնակչության դեմ իրականացվող լայնածավալ և համակարգված գրոհ է», ինչը և հանցագործություն է մարդկության դեմ։ Իրավապաշտպան կազմակերպությունը հորդորել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին այդ երկրում տիրող իրավիճակը ներկայացնել Միջազգային քրեական դատարանի ուշադրությանը։

Նմանատիպ

XS
SM
MD
LG