Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ֆրանսիան բողոք են հայտնել Սիրիայի իշխանություններին


ԱՄՆ-ը և Ֆրանսիան բողոք են հայտնել Սիրիայի իշխանություններին
ԱՄՆ-ը և Ֆրանսիան բողոք են հայտնել Սիրիայի իշխանություններին

Միացյալ Նահանգները մեղադրել է Սիրիային Դամասկոսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտակայքում երկօրյա բողոքի բուռն ցույցեր կազմակերպելու մեջ, որի մասնակիցներն իրենց զայրույթն են արտահայտել դեսպան Ռոբերտ Ֆորդի կողմից հակակառավարական ցույցերի կիզակետ՝ պաշարված Համա քաղաք այցելություն կատարելու հանգամանքով։ Ֆրանսիան նման բողոք է ներկայացրել կիրակի օրը՝ Սիրիայի կառավարության կողմնակիցների ամբոխի կողմից այդ երկրի առաքելությանը վնաս հասցնելուց հետո։

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի համաձայն, ցուցարարները պահանջել են դեսպան Ֆորդից լքել Սիրիան և դեսպանատան ուղղությամբ նետել շշեր և քարեր։ Պաշտոնատար անձի համաձայն, դեսպան Ֆորդը Սիրիայի արտաքին գործերի նախարարի հետ նախապես նշանակված հանդիպման ընթացքում հաղորդել է այս իրադարձություններով Վաշինգտոնի վրդովմունքի մասին։

Այս ընթացքում Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի դեսպանին իրենց բողոքն են հայտնել նման իրադարձությունների արդյունքում Դամասկոսում՝ երկրի դեսպանատանը և երկրի երկրորդ քաղաք Հալեպում հյուպատոսությանը հասցված վնասի հանգամանքով։

Ֆորդը և Ֆրանսիայի դեսպան Էրիկ Շեվալյեն հինգշաբթի և ուրբաթ օրերին այցելել են Համաս ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ամենամեծածավալ բողոքի ցույցեր կազմակերպած այս քաղաքի ժողովրդի հետ իրենց համերաշխությունն հայտնելու նպատակով։

Այս այցելությունները մեկնաբանվել են որպես դիվանագիտական նախազգուշացում՝ ընդդեմ երկրի կենտրոնում գտնվող և արդեն մոտ մի շաբաթ հրասայլերով շրջապատված այս քաղաքում բռնությունները սաստկացման։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել է երկու դիվանագետներին հրավիրելու և ընդդիմության հենակետ հանդիսացող այս քաղաք իրենց կատարած այցելության կապակցությամբ իր բողոքն արտահայտելու նպատակով։ Արտաքին գործերի նախարարությունն այս այցերը Սիրիայի ներքին գործերում «կոպիտ միջամտություն» է անվանել, որը նպատակ է հետապնդում ապակայունացնել իրավիճակն այս երկրում։

Սիրիայի նախագահ Ասադը կիրակի օրը Համայի նոր քաղաքագլուխ է նշանակել՝ անցյալ շաբաթ ցուցարարների նկատմամբ համակրանք ցուցաբերած նախորդ քաղաքագլխին զբաղեցված պաշտոնից հեռացնելուց հետո։

Սիրիայի իշխանությունները կիրակի օրը քաղաքականական բարեփոխումների շուրջ համազգային երկխոսություն են մեկնարկել, որին միացել են ընդդիմության որոշ ակտիվիստներ և մտավորականներ։ Սիրիայի ամենաճանաչված այլախոհները սակայն բոյկոտել են համաժողովը՝ բողոքելով ապստամբություն բարձրացրած ընդդիմության դեմ իրականացվող բռնությունների դեմ։

Ազգային հեռուստատեսությամբ հեռարձակված հանդիպման ընթացքում մի շարք ելույթ ունեցողներ քննադատել են անվտանգության ուժերի կողմից ցուցարարների դեմ իրականացված բռնությունները, սակայն ելույթ ունեցող այլ անձինք իրենց համաձայնությունն են հայտնել նախագահ Ասադի այն կարծիքի հետ, որի համաձայն օտարերկրյա գործակալները փորձում են ապակայունացնել իրավիճակը Սիրիայում։

Նմանատիպ

XS
SM
MD
LG