Մատչելի հղումներ

Օբամա. «Ժամանակն է, որ Քադաֆին հանձնի իշխանությունը»


Օբամա. «Ժամանակն է, որ Քադաֆին հանձնի իշխանությունը»

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին «մեկ անգամ և ընդմիշտ հանձնել իշխանությունը» և ասել է, որ նրա դեմ պայքարը հասել է իր գագաթնակետի:

Օբաման կիրակի ուշ երեկոյան տարածված իր ելույթում ասել է, որ Լիբիայի ապստամբների կողմից երկրի մայրաքաղաք Տրիպոլի մուտք գործելուց հետո Քադաֆիին անհրաժեշտ է խոստովանել, որ երկիրն այլևս չի գտնվում իր վերահսկողության տակ:

«Քադաֆին պետք է գիտակցի, որ այևս չի վերահսկում երկիրը»

Նախագահ Օբաման ասել է նաև, որ Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել միջազգային համայնքի հետ՝ Լիբիայում ժողովրդավարությանն անցումային ժամանակահատվածում խաղաղությունը պահպանելու ուղղությամբ, և կոչ է արել ընդդիմադիր Անցումային ազգային խորհրդին ականջ դնել Լիբիայի բոլոր բնակիչների շահերը:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը կիրակի օրն ավելի վաղ ասել է, թե «որքան ավելի շուտ Քադաֆին գիտակցի պայքարը հաղթելու անհնարինությունը, այնքան լավ»:

Հաագայի Միջազգային քրեական դատարանը հաստատել է ապստամբների կողմից Քադաֆիի որդի Սեիֆ ալ-Իսլամին ձերբակալելու հանգամանքը: Միջազգային դատարանը շտապել է հիշեցնել ապստամբներին, որ իրենք պարտավոր են հանձնել Սեիֆին այս մարմնին:

Միջազգային քրեական դատարանն արձակել է Քադաֆիի, իր որդու և Լիբիայի հետախուզության պետ Աբդուլլահ ալ-Սենուսիի ձերբակալության հրամանագիր՝ մեղադրելով նրանց մարդկության դեմ կատարված հանցագործությունների մեջ:

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը եզայկի անձանցից է, ովքեր կիրակի օրը դատապարտել են Լիբիայում զարգացող իրադարձությունները և ՆԱՏՕ-ի կողմից այս երկրում իրականացվող օդային հարձակումները:

Չավեսը երկար ժամանակ է հանդես գալիս ի պաշտպանություն Քադաֆիին՝ քննադատության ենթարկելով Լիբիայի ժողովրդի ապստամբությունը և ասելով, որ այն իրականացվում է Արևմուտքի կողմից՝ երկրի նավթի պաշարներին տիրանալու նպատակով:

Նմանատիպ

XS
SM
MD
LG