Մատչելի հղումներ

Լիբիայի ապստամբները հերքել են Քադաֆիի օգնականների հետ բանակցությունների անցկացման մասին հաղորդագրությունները


Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլ

Լիբիայի ապստամբները հերքել են Մուամար Քադաֆիի օգնականների հետ բանակցություններ անցկացնելու մասին հաղորդագրությունները:

Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտնել է, որ Քադաֆիի ներկայացուցիչների հետ չեն անցկացվել «ուղղակի կամ անուղղակի որևէ բանակցություններ», և որ նման բանակցությունների անցկացումն «անհնար է, քանի դեռ Քադաֆին չի ներկայացրել իր հրաժարականը»:

Այս շաբաթվա սկզբին լուրեր են տարածվել Քադաֆիի օգնականների, Լիբիայի ապստամբների և Լիբիայում ՄԱԿ-ի հանձնակատար Աբդուլահ ալ-Խաթիբի միջև Թունիսի Ջեբրա կղզում կայացած հանդիպման մասին:

ԱՄՆ-ի իշխանությունները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի «Քադաֆիի օրերը հաշվված են», քանի որ ապստամբներին վերջին մի քանի օրվա ընթացքում հաջողվել է գրավել երկրի մայրաքաղաք Տիրիպոլիից դեպի հարավ և արևմուտք գտնվող մի քանի քաղաք:

Լիբիայի ապստամբների Անցումային ազգային խորհուրդը նախկինում հայտնել էր Քադաֆիի դեմ պայքարի «վճռորոշ փուլի» մեկնարկի մասին, որի արդյունքում, իրենց համաձայն, շուտով ազատագրվելու են Լիբիայի հարավային բոլոր տարածքները:

Ապստամբների հաղորդմամբ, Տրիպոլիից 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող` ռազմավարական նշանակություն ունեցող Զավիա քաղաքի հիմնական մասն անցել է իրենց վերահսկողության տակ:

Նրանք հայտնել են նաև Սուրման և Գարյան քաղաքները գրավելու մասին, որոնք Տրիպոլիից գտնվում են համապատասխանաբար 60 և 80 կիլոմետր հեռավորության վրա:

Նմանատիպ

XS
SM
MD
LG