Այս շաբաթ մեկնարկում են բանակցություններն ԱՄՆ-ի, Կանադայի ու Մեքսիկայի միջև Ազատ առևտրի հյուսիսամերիկյան համաձայնագրի (NAFTA) շուրջ: Նախկինում նախագահ Թրամփն այն անվանել էր երբևէ կնքված ամենավատ համաձայնագիրը, որի արդյունքում, նրա խոսքերով, շատերն ԱՄՆ-ում դարձել են գործազուրկ: Նախագահը խոստացել է վերանայել այն, սակայն փորձագետներն ու կողմերն ունեն իրենց մտահոգություններն այս առիթով: