Մատչելի հղումներ

Ամերիկյան Գուամում առկա է մտահոգություն, սակայն չկա խուճապ


Kenji Kikuchi plays with his son Hideki in Ypao Beach, Tumon, Guam, Aug. 14 2017.
Kenji Kikuchi plays with his son Hideki in Ypao Beach, Tumon, Guam, Aug. 14 2017.

Գուամի կաթոլիկ բնակչությունն այստեղ է հաստատվել դեռևս 17-րդ դարից, երբ իսպանացի գաղութարարներն այստեղ տարածեցին քրիստոնեությունը: Կիրակի օրը տեղի Սբ. Էնթոնիի տաճարը լեփ լեցուն է հավատացյալներով:

«Մենք հեռու ենք գտնվում շատ վայրերից և հաճախ անմիջական ազդեցություն չունենք ընթացող գործընթացների վրա, սակայն մենք աշխարհի մի մասն ենք և այն, ինչ տեղի է ունենում, բնական է, որ պիտի մտահոգեր մեզ»,- ասում է Գուամի համալսարանի դասախոս Ջոն Ռիվեռան:

Գուամի նահանգապետը օրերս տարածել է մի տեսագրություն, որտեղ իր խոսքն է ուղղում նախագահ Թրամփին, ով խոստացել էր պաշտպանել տարածքը:

«Դուք անվտանգության մեջ եք: Մենք հազար տոկոսով ձեզ հետ ենք»,- հայտարարել էր նախագահ Թրամփը:

Սակայն վերջին շրջանում ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդների կոշտ հայտարարությունները մտահոգել են տեղի ազգաբնակչությանը:

«Հակամարտություններին միշտ չէ, որ պետք է պատասխանել հակամարտություններով։ : Մեր գործն է այստեղ պահպանել հանգստությունը և մարդկանց հույս տալ ապավինելու Աստծուն և մեր հավատքին»,- ասում է տեղի Սբ. Մարիամ եկեղեցու հովիվ Մայք Քրիսոսթոմոնը:

Այստեղ այցելած զբոսաշրջիկները սակայն չեն պատրաստվում դադարեցնել իրենց հանգիստը:

«Ոչ ոք վախեցած չէ: Պետք է վախենա՞նք: Իհարկե ոչ: Լավ կացեք»,- ասում է ավստրալացի զբոսաշրջիկ Վոքս Փոփը:

Գուամի նահանգապետի հետ հեռախոսազրույցում նախագահ Թրամփը կանխատեսել է, որ կղզում կգրանցվի զբոսաշրջության աճ: Գուամի ազգային անվտանգության մարմինները հրահանգել են տեղի բնակչությանը հարձակման դեպքում շտապ տեղափոխվել համապատասխան ապաստարաններ և մնալ այնտեղ, մինչև իշխանությունների նոր հրահանգները:

Facebook Forum

XS
SM
MD
LG