Մատչելի հղումներ

Թրամփի վարչակազմն ու գիտնականներն ունեն տարբեր մոտեցումներ կլիմայի փոփոխության հարցում


Sea ice melts on the Franklin Strait along the Northwest Passage in the Canadian Arctic Archipelago, July 22, 2017. Because of climate change, more sea ice is being lost each summer than is being replenished in winters. Less sea ice coverage also means th

Կլիմայի փոփոխությունը շարունակում է ազդել երկրագնդի վրա: Ըստ 2016 թվականի կլիմայի փոփոխման մասին զեկույցի, անցած տարի գրանցվել է աննախադեպ տաք ջերմաստիճան:

«Դա հաստատում է այն, ինչ մենք գիտենք: Մենք գիտենք, որ ջերմաստիճանն ավելի տաք է այսօր և այդ միտումը շարունակվելու է: Մենք նաև գիտենք, որ դա խնդիրներ է հարուցելու»,- ասում է Դեյկ Արնդըտը՝ Օվկիանոսային ու մթնոլորտային հարցերով վարչությունից։

Շուրջ 500 գիտնականներ 62 երկրներից պատրաստել են տարեկան զեկույց երկրագնդի կլիմայի վերաբերյալ: Ըստ Դեյկ Արնդըտի, նրանց կարծիքները հաճախ համընկնում են։:

«Մենք միշտ կարող ենք բերել տարբեր պատճառներ և թվեր՝ կլիմայի փոփոխության մասին, սակայն այս խնդիրը մեծ մասամբ ծագում է մարդկային գործոնի պատճառով»։

Հրապարակված զեկույցը հակասում է Թրամփի վարչակազմի դիրքորոշմանը: Սքոթ Փրութը, ով գլխավորում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը, համաձայն չէ կլիմայի փոփոխության հարցում մարդկային գործոնի առաջնային լինելու մոտեցման հետ:

«Կարծում եմ, որ կլիմայի փոփոխության վրա մարդկային գործոնի ազդեցության հստակ չափման հնարավորությունը հետագա քննարկման կարիք ունի»,- ասում է Փրութը:

Այս մոտեցումն ու ԱՄՆ-ի հեռացումը Փարիզի համաձայնագրից շատ գիտնականների մոտ մտահոգություն է առաջացնում, որ Թրամփի վարչակազմը կարող է դադարեցնել հետազոտությունների ֆինանսավորումն այս հարցի շուրջ:

Վերջիններս տրամադրել են The New York Times-ին մի զեկույց, որը պատրաստել են 13 պետական գործակալություններ և որտեղ ընդգծվում է, որ մարդկային գործոնը առաջնային է կլիմայի փոփոխման հարցում և չկա այլընտրանքային բացատրություն այս հարցի վերաբերյալ:

Սպիտակ տունն արձագանքել է, որ The New York Times-ի կողմից այս զեկույցի հրապարակումն առանց Սպիտակ տան դիրքորոշման ճշտման, ցավալի է, բայց՝ չափազանց կանխատեսելի: Սակայն Սպիտակ տան մամլո խոսնակը հրաժարվել է մեկնաբանել զեկույցի բովանդակությունը, որը նշում է, որ եղանակի կտրուկ տատանումներն ու փոփոխությունը կշարունակվեն ապագայում:

Վարչակազմը կավարտի այս զեկույցի ուսումնասիրումը մինչև հաջորդ ուրբաթ:

Facebook Forum

XS
SM
MD
LG