Մատչելի հղումներ

Հերթական ահաբեկչական գործողությունը Ֆրանսիայում


Police and soldiers secure the scene where French soliders were hit and injured by a vehicle in the western Paris suburb of Levallois-Perret, France, Aug. 9, 2017.
Police and soldiers secure the scene where French soliders were hit and injured by a vehicle in the western Paris suburb of Levallois-Perret, France, Aug. 9, 2017.

Փարիզի արվարձաններից մեկում՝ Լևալոս Փերետում բնակվող Նադյա Լեփրոհոնն ականատես է դարձել օգոստոսի 9-ին տեղի ունեցած միջադեպիn, որը իրավապահները բնութագրել են ահաբեկչական գործողություն:

«Առավոտյան մոտ ժամը 8-ին ես աղմուկ լսեցի և երբ դուրս նայեցի պատշգամբից, տեսա ընկած երկու զինվորների, իսկ մնացած զինվորները բարձր բղավում էին: Ականատեսներից մեկը ասում էր, որ նրանց մեքենան է հարվածել և հեռացել այլ ուղղությամբ»,- ասում է 45 ամյա ականատես Նադյա Լեփրոհոնը:

BMW մակնիշի ավտոմեքենան հարվածել է մի խումբ զինվորների այն ժամանակ, երբ նրանք դուրս էին եկել զորանոցից: Դրա մասին է ասել քաղաքագլուխ Փատրիկ Բելքոնին՝ նշելով, որ միջադեպի արդյունքում վիրավորվել է 6 մարդ:

«Անկեղծ ասած, ինձ թվաց տեղի է ունեցել պատահար, քանի որ ոչ հեռու շինարարական աշխատանքներ էին ընթանում: Սակայն երբ տեսա ընկած զինվորներին, հասկացա, որ տեղի է ունեցել հարձակում: Գետնին մեքենայի մասեր էին ընկած: Մեքենան կայանած էր ոչ հեռու, իսկ հետո հարվածել էր զինվորներին և արագ հեռացել դեպքի վայրից»,- նշում է Նադյան:

Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության հաղորդմամբ զինվորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում:

«Ես տեսա երկու զինվորներին ընկած գետնին: Նրանցից մեկը չափազանց ծանր վիճակում էր»,- պատմում է ականատես Նադյան։

Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել ահաբեկչության մեջ կասկածյալին, վերջինս ձերբակալվել է:

Այս միջադեպը հաջորդել է մի շարք այլ միջադեպերի իսլամիստների մասնակցությամբ, որի ժամանակ հարձակումներ են գրանցվել ոստիկանների և զինվորականների նկատմամբ: Դաեշ-ը, պարտություն կրելով Մերձավոր Արևելքում կոալիցիոն ուժերից, կոչ է արել ահաբեկչական գործողություններ իրականացնել Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում:

Facebook Forum

XS
SM
MD
LG