Մատչելի հղումներ

Եմենի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա


Եմենի ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա

Եմենում ոստիկանությունը կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել Սանայի համալսարանի մոտակայքում հակակառավարական ցույցի մասնակիցների դեմ։ Բժիշկների խոսքերով, բազմաթիվ ցուցարարներ վնասվածքներ են ստացել։

Ականատեսների համաձայն, դանակներով և մահակներով զինված կառավարության կողմնակիցները կիրակի օրը նույնպես հարձակում են գործել Սանայի համալսարանի մոտակայքում Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը մի քանի օր շարունակ պահանջող ցուցարարների վրա։

Հակակառավարական ցույցեր կիրակի օրն անցկացվել են նաև հարավային Թայիզ նահանգում և Ադեն քաղաքում, որտեղ ոստիկանության հենակետ է այրվել։

Եմենում շաբաթ օրը ցուցարարների դեմ բռնությունների պատճառով յոթ մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG