Մատչելի հղումներ

Եմենի կառավարության կողմնակիցները հարձակում են կատարել ընդդիմադիրների վրա


Եմենի կառավարության կողմնակիցները հարձակում են կատարել ընդդիմադիրների վրա

Եմենի կառավարության կողմնակիցները հարձակում են կատարել երկրի մայրաքաղաք Սանայի հրապարակներից մեկում ընդդիմադիրների վրանային ճամբարի վրա: Հարձակման պատճառով ութ մարդ վնասվածքներ է ստացել:

Ականատեսների համաձայն, դաշույններով զինված դիմակավոր անձինք հինգշաբթի առավոտյան հարձակում են կատարել ընդդիմության ակտիվիստների վրա:

Ընդհարումը դադարեցնելու նպատակով Եմենի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:

Այս տարվա սկզբից Սանայում և Եմենի այլ մասերում բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ իրականացված բռնությունների պատճառով զոհերի թիվը կազմում է ավելի քան 30 մարդ:

XS
SM
MD
LG