Մատչելի հղումներ

Եմենում նոր բախումների արդյունքում կա չորս զոհ


Եմենում նոր բախումների արդյունքում կա չորս զոհ

Եմենում հակակառավարական ցույցերի մասնակիցների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում ստացված վնասվածքներից զոհվել է չորս մարդ։

Մայրաքաղաք Սանայում ուրբաթ օրը տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ անցկացված ցույցերի ընթացքում նորից հնչել են երկրի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականի պահանջներ։

Կառավարության ընդդիմախոսները հավաքվել են Սանայի համալսարանի շրջակայքում, որտեղ այս շաբաթվա ընթացքում անցկացվել է մի քանի նման ցույց։

Նախագահ Սալեհի կողմնակիցները ցույց են անցկացրել մայրաքաղաքի մեկ այլ վայրում։

Ցույցեր են անցկացվել նաև Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Թայիզ քաղաքում։

Սալեհը հինգշաբթի օրը կարգադրել է անվտանգության ուժերին կանխել բախումները կառավարության աջակիցների և ընդդիմախոսների միջև։

Նա կոչ է արել երկու կողմերին զգուշանալ այն անձանցից, ովքեր կարող են բռնություններ հրահրելու նպատակով ներթափանցել ցուցարարների շարքերը։

Եմենում այս ամսվա սկզբից անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունների պատճառով զոհվել է առնվազն 16 մարդ։

XS
SM
MD
LG