Մատչելի հղումներ

Աշխարհում պարենի գները հասել են ամենաբարձր մակարդակի


Աշխարհում պարենի գները հասել են ամենաբարձր մակարդակի

ՄԱԿ-ի գործակալություններից մեկի տվյալներով, անցյալ տարվա դեկտեմբերին աշխարհում պարենի գները հասել են ամենաբարձր մակարդակի` շաքարի, հացահատիկի և ձիթատու մշակաբույսերի գների բարձրացման, ինչպես նաև որոշ բույսերի բերքի վրա բացասական ազդեցություն ունեցած եղանակային պայմանների պատճառով:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսական կազմակերպության տնտեսագետ Աբդոլրեզա Աբասիանի համաձայն, պարենի գներն անկայուն են և նույնիսկ կարող են կրկին բարձրանալ:

Նոյեմբերի ամսին Հռոմից գործող Պարենի և գյուղատնտեսական կազմակերպությունը նախազգուշացրել է միջազգային հանրությանը, որ 2011 թվականին կարող են դժվարին ժամանակներ սպասվել, եթե զգալիորեն չավելացվի հացահատիկի հիմնական տեսակների արտադրությունը:

ՄԱԿ-ի այս գործակալության համաձայն, այս տարի ներմուծվող սննդամթերքի դիմաց աշխարհում սպառողների ծախսերն ավելանալու են 11 տոկոսով, իսկ սննդամթերքի պակաս ունեցող զարգացող որոշ երկրներում այս ցուցանիշը կարող է հասնել 20 տոկոսի:

Պարենի և գյուղատնտեսական կազմակերպությունը որպես գների աճի պատճառ հիմնականում նշում է եղանակային անբարենպաստ պայմանները:

XS
SM
MD
LG