Մատչելի հղումներ

ԱՄՆ–ը միացել է Ռուսաստանի հրդեհների դեմ պայքարելու ջանքերին


ԱՄՆ–ը միացել է Ռուսաստանում մի քանի շաբաթ շարունակվող անտառային հրդեհները շիջելու աշխատանքներին։ Հրդեհները դարձել են բազմաթիվ զոհերի պատճառ և հազարավոր մարդկանց թողել անօթևան։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման իր ցավակցությունն է հայտնել և ասել, որ դաշնային մի քանի գործակալություն և Կալիֆորնիա նահանգը հրշեջ սարքավորութմներ են նախապատրաստում Ռուսաստան ուղարկելու համար։ Ռուսաստան արդեն առաքվել են 2,5 միլիոն դոլար արժողությամբ սարքավորումներ՝ ներառյալ ջրի բաքեր, հրակայուն հագուստ և բժշկական գործիքների փաթեթներ։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համաձայն, երկրում դեռ շարունակվում է ավելի քան 500 անտառային հրդեհ։

Ռուսաստանի իշխանությունների համաձայն, հրդեհների թիվը նվազում է։ Սակայն Մոսկվայից դեպի արևելք գտնվող Սարով քաղաքում, որում տեղակայված է Ռուսաստանի միջուկային ամենակարևոր հաստատությունը, անտառային նոր հրդեհ է բռնկվել։ Կրակի դեմ պայքարելու համար այնտեղ են ժամանել հազարավոր հրշեջներ։

Բացի հրդեհներից, այս տարի Ռուսաստանում բնական աղետների թվին ավելացել է աննախադեպ երաշտը, որի հետևանքով երկրում ոչնչացել է ցորենի բերքի գրեթե մեկ երրորդը։

XS
SM
MD
LG