Մատչելի հղումներ

Սննդամթերքի գները բարձր են մնալու մինչև 2015 թվականը


Սննդամթերքի գները բարձր են մնալու մինչև 2015 թվականը

Համաշխարհային բանկի փորձագետների կարծիքով, մինչև 2015 թվականը սննդամթերքի գները լինելու են անկայուն, իսկ ցորենի գինը մնալու է միջինից բարձր մակարդակի վրա:

Ներկայումս հիմնական որոշ սննդամթերքի գները մոտ են կամ բարձր 2008 թվականի առավելագույն ցուցանիշներին, երբ պարենի բարձր գները մի շարք երկրներում մարդկային զոհերի բերած խռովությունների պատճառ են դարձել:

Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկի համաձայն, զարգացող բազմաթիվ երկրների համար, որտեղ ընտանեկան բյուջեի երկու երրորդը ծախսվում է սնունդ ձեռք բերելու վրա, սննդամթերքի գնաճը կարող է մեծ դժվարությունների բերել:

Կազմակերպության փորձագետների համաձայն, աշխարհում սովից տառապում է մոտ մեկ միլիարդ մարդ, և պարենի բարձր գները կարող են ստիպել աղքատ մարդկանց դադարեցնել առողջապահության կամ կրթության համար նախատեսվող ծախսերը:

XS
SM
MD
LG