Մատչելի հղումներ

ՄԱԿ-ը մեկնարկում է Աֆրիկայում երաշտից տուժած տարածքներ պարենային օգնության առաքումն օդային տրանսպորտի միջոցով


ՄԱԿ-ը մեկնարկում է Աֆրիկայում երաշտից տուժած տարածքներ պարենային օգնության առաքումն օդային տրանսպորտի միջոցով
ՄԱԿ-ը մեկնարկում է Աֆրիկայում երաշտից տուժած տարածքներ պարենային օգնության առաքումն օդային տրանսպորտի միջոցով

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպությունը երեքշաբթի օրը մեկնարկում է պարենային օգնության օդով առաքումը Աֆրիկայում երաշտից տուժած տարածքներ:

Միացյալ ազգերի կազմակերպության համաձայն, «անհրաժեշտ է ձեռնարկել զանգվածային գործողություններ` Աֆրիկայի Եղջյուրում ապրող միլիոնավոր մարդկանց փրկելու համար»:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տվյալների համաձայն, անհապաղ մարդասիրական աջակցություն է պահանջվում` ավելի քան 11 միլիոն մարդու կյանքը փրկելու համար:

ՄԱԿ-ի համաձայն, երեքշաբթի օրը մեկնարկում է օդային տրանսպորտի միջոցով պարենային օգնության առաքումը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշու, ինչպես նաև Եթովպիայի արևելյան և Քենիայի հյուսիսային շրջաններ:

Հռոմում երկուշաբթ օրն անցկացվել է ՄԱԿ-ի Պարենի ծրագրի արտակարգ ժողով, որի ընթացքում կազմակերպության նախագահը որպես «աղետալի» է նկարագրել տարածաշրջանում 60 տարվա ընթացքում ամենաուժեղ երաշտի պատճառով ստեղծված իրավիճակը:

Քենիայի Նայրոբի քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք համաժողովի ընթացքում ՄԱԿ-ի ՊՀԿ-ը դիմելու է դոնոր կազմակերպությունների` սննդի պակաս ունեցող միլիոնավոր մարդկանց, որոնց թվում կան բազմաթիվ երեխաներ, օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ 1,6 միլիարդ դոլար տրամադրելու կոչով:

Պարենի համաշխարհային կազմակերպության համաձայն, «սովի էպիկենտրոն» Սոմալիում սովամահ կարող է լինել բնակչության գրեթե մեկ երրորդը: ԱՄՆ-ի միջազգային զարգացման ծրագրի համաձայն, այդ երկրի ավելի քան 600 հազար բնակիչ տեղափոխվել է հարևան երկրներ: Ծրագրի տնօրենի խոսքով, «անհույս մայրերը, փախուստի դիմելով Քենիա, ստիպված են ճանապարհին թողնել իրենց երեխաներին»:

Միջազգային կազմակերպությունների համար Հարավային Սոմալիի բազմաթիվ տարածքներ մուտք գործելու համար խոչընդոտ է հանդիսանում «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող «ալ-Շաբաբ» զինյալների խումբը, որի վերահսկողության տակ է գտնվում տարածաշրջանի հիմնական մասը: Չնայած բնակչությանը սպառնացող սովին, մահմեդական զինյալները սպառնում են օգնություն առաքող կազմակերպությունների գործունեությանը:

XS
SM
MD
LG