Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել


ԱՄՀ-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել
ԱՄՀ-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Դոմինիկ Ստրաուս-Կանը հրաժարական է ներկայացրել` հետևելով սեռական բնույթի հանցագործություն կատարելու իրեն ներկայացրած մեղադրանքներին:

ԱՄՀ-ի արդեն նախկին ղեկավարը պահվում է Նյու Յորքի բանտերից մեկում: Ստրաուս-Կանն ասում է, որ ցանկանում է ուղղել իր ամբողջ ուժերը, ժամանակն ու եռանդը` իր անմեղությունն ապացուցելու նպատակով:

Ստրաուս-Կանի հրաժարականը դարձել է միջազգային ֆինանսական հզոր այլ կառույցի ղեկավարի պաշտոնում իրեն փոխարինողին նշանակելու խնդրի բուռն քննարկումների առարկա:

Ավանդաբար, ԱՄՀ-ի ղեկավարները նշանակվել են եվրոպական պետությունների պաշտոնյաներից: Եվրոպայի պաշտոնատար անձանց համաձայն, այս պաշտոնը զբաղեցնողը պետք է խորը գիտելիքներ ունենա Եվրոպայի խնդիրների շուրջ, քանի որ այս կազմակերպությունը չափազանց կարևոր դեր ունի եվրոպական պետություններում վարկային ճգնաժամը լուծելու հարցում:

Այլ պետությունները սակայն պնդում են, որ ԱՄՀ-ի հաջորդ ղեկավարը պետք է նշանակվի անցումային շրջանի պետությունների պաշտոնյաների թվից:

Չինաստանը պնդում է, որ Հիմնադրամի տնօրենը պետք է նշանակվի անկողմնակալության, թափանցիկության և մասնագիտական արժանիքների հիման վրա:

ԱՄՀ-ի տնօրենի թափուր պաշտոնի են հավակնում նաև թեկնածուներ Հնդկաստանից, Սինգապուրից, Թուրքիայից, Հարավային Աֆրիկայից և այլ պետություններից:

XS
SM
MD
LG