Մատչելի հղումներ

Հետաձգվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարի դատավարությունը


Հետաձգվել է սեռական բռնություններ իրագործելու մեջ մեղադրվող Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Դոմինիք Ստրաուս Քաննի դատավարությունը։ Հետաձգման պատճառը դատաբժշկական քննություն անցկացնելու անհրաժեշտությունն է։

Դատապաշտպաններն ասում են, որ իրենց պաշտպանյալը մինչեւ վերջ պնդելու է իր անմեղությունը եւ որ նա է համաձայնել փաստերը ճիշտ գրանցելու համար անցկացնել դատաբժշկական հետաքննություն։

Հիշեցնենք, որ ֆինանսական հսկա այս կառույցի ղեկավարի դեմ բողոք է ներկայացրել հյուրանոցի սպասուհիներից մեկը՝ պնդելով, որ Դոմինիկ Ստրաուս Քաննը փորձել է իրեն բռնաբարել։

Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է, որ չնայած այս փաստին, կառույցը շարունակում է իր լիակատար գործունեությունը։ Սակայն ձերբակալության շուրջ որեւէ մեկնաբանությամբ ԱՄՀ-ը դեռեւս հանդես չի եկել։

Մեկ այլ հաղորդագրության համաձայն, Ստրաուս Քաննի դեմ դատական գործ կարող է հարուցվել նաեւ 2ՕՕ2 թվականին ֆրանսիացի գրող Տրիստան Բանոնի նկատմամբ նրա կողմից իրականացված սեռական բռնությունների մեղադրանքով։

XS
SM
MD
LG