Մեքսիկայի կառավարությունը պնդում է, որ Առևտրի Միջազգային Կազմակերպության հաջորդ ղեկավար պետք է դառնա այս երկրի կենտրոնական բանկի ներկայիս տնօրեն Ագուստին Քարստենսը:
Քարստենսը նախկինում զբաղեցրել է Մեքսիկայի ֆինանսների նախարարի, ինչպես նաև յոթ տարվա ընթացքում` ԱՄՀ-ի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնները:
Միջազգային ֆինանսական կառույցի գործադիր տնօրենի ընտրության պաշտոնական գործընթացը մեկնարկում է երկուշաբթի օրը:
Սպասվում է, որ մինչև դատավարությունը տնային կալանքի տակ գտնվող ԱՄՀ-ի նախկին գործադիր տնօրենի թափուր պաշտոնը լրացվելու է մինչև հունիս ամսվա վերջը: