Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի նախագահը զրկվում է գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքից


ԱՄՀ-ի նախագահը զրկվում է գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքից
ԱՄՀ-ի նախագահը զրկվում է գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքից

Մանհեթընի դատարանը մերժեց գրավի դիմաց իրեն ազատ արձակելու մասին Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահի դիմումը, որը մեղադրվում է Մանհեթընի հյուրանոցներից մեկում սպասուհուն սեռական բռնությունների ենթարկելու մեջ։

62-ամյա Դոմինիկ Ստրաուս Քանի նկատմամբ նման որոշում կայացվեց երկուշաբթի երեկոյան, երբ վերջինս դատարան ներկայացավ հոգնած տեսքով՝ լսելու իր դեմ հարուցված մեղադրանքները։

Դատավորը հիշեցրեց սակայն, որ Ֆրանսիան չունի իր քաղաքացիներին արտաքսելու մասին օրենք։Ստրաուս Քանի դատապաշտպանները պնդում են իրենց պաշտպանյալի անմեղությունը։ Նրանց խոսքերով, Ստրաուս Քանի նպատակն այս դատավարության միջոցով իր անվան վրա հայտնված բիծը մաքրելն է։

ԱՄՀ-ի նախագահն այս պահին գտնվում է Նյու Յորքի Ռիքըրզ կղզու բանտի մեկտեղանոց մի խցում։ Դատավորը կայացրել է նրան այլ կալանավորներից առանձին պահելու մասին որոշում։

XS
SM
MD
LG