Մատչելի հղումներ

ԱՄՀ-ի նախկին ղեկավարն իրեն մեղավոր չի ճանաչել


ԱՄՀ-ի նախկին ղեկավարն իրեն մեղավոր չի ճանաչել
ԱՄՀ-ի նախկին ղեկավարն իրեն մեղավոր չի ճանաչել

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Սթրաուս-Քանն ԱՄՆ-ի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել անցյալ ամիս Նյու Յորքում հյուրանոցի մի սպասուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու մեջ:

Իր տիկնոջ և իրավաբանների ուղեկցությամբ դատարանից դուրս գալու ժամանակ Սթրաուս-Քանին դիմավորել են մի խումբ կանայք, որոնք կրել են սպասավորների համազգեստներ և արտասանել «Ամո՛թ քեզ» բառերը:

ԱՄՀ-ի նախկին ղեկավարի գործով հաջորդ լսումը կայանալու է հունիսի 18-ին:

62-ամյա Սթրաուս-Քանը կարող է դատապարտվել 25 տարվա ազատազրկման` իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքներով մեղավոր ճանաչվելու դեպքում:

Վերջին սկանդալից առաջ նա համարվել է Ֆրանսիայում 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենաուժեղ մրցակիցը:

XS
SM
MD
LG