Մատչելի հղումներ

Ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը


Ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը
Ձերբակալվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենը

Նյու Յորքի ոստիկանությունը կիրակի առավոտյան Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենին ներկայացնելու է սեռական բնույթի հարձակում և բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաև հյուրանոցի սպասուհուն անօրինական ազատազրկման ենթարկելու պաշտոնական մեղադրանքներ։

Ոստիկանության համաձայն, Ֆրանսիայի քաղաքացի Դոմինիկ Ստրաուս-Քանը ձերբակալվել է շաբաթ օրը՝ մի քանի րոպեից դեպի Փարիզ ուղևորվող ինքնաթռում առաջին կարգի իր տեղը զբաղեցնելուց հետո։

«Սոֆիտել» հյուրանոցի 32-ամյա սպասուհին հայտնել է ոստիկաններին, որ շաբաթ օրը, Ստրաուս-Քանի սենյակը կարգի բերելու համար այնտեղ մտնելուց հետո, վերջինս կատարել է իրեն բռնաբարելու փորձ։ Սպասուհուն հաջողվել է դուրս պրծնել սենյակից և կատարվածի մասին տեղեկացնել հյուրանոցի անձնակազմին, որն էլ կանչել է ոստիկաններին։

Հյուրանոց ժամանելուց հետո, ոստիկանության ծառայողները հայտնաբերել են օդանավակայան մեկնած Ստրաուս-Քանի բջջային հեռախոսն ու անձնական իրերը։

Հարձակման հետևանքով սպասուհին թեթև վնասվածքներ է ստացել։

Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի խոսնակը, Ստրաուս-Քանին մեղադրանքներ ներկայացվելուց առաջ, հրաժարվել է մեկնաբանություններից։

Ֆրանսիայի ֆինանսների նախկին նախարար Ստրաուս-Քանը, որը 2007 թվականից գլխավորում է Արժույթի միջազգային հիմնադրամը , համարվում է 2012 թվականին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրություններում այս երկրի ներկայիս նախագահ Նիկոլա Սարկոզիի ամենաուժեղ մրցակիցներից մեկը։

Ստրաուս-Քանը ամուսնացած է, սակայն նախկինում արդեն եղել է սեռական սկանդալի կենտրոնում՝ 2008 թվականին «դատողության սխալ» անվանելով իր ենթականերից մեկի հետ ունեցած հարաբերությունները։

XS
SM
MD
LG