Մատչելի հղումներ

Թուրքիայում կայացվել է Հրանտ Դինքին սպանողի դատավճիռը


Թուրքիայում կայացվել է Հրանտ Դինքին սպանողի դատավճիռը

Ստամբուլի դատարանը մոտ 23 տարվա բանտարկության է դատապարտել 2007 թվականին հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած անձին:

«Հուրիեթ» պարբերականը, վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, հաղորդել է, որ դատարանը վճիռ է կայացրել Օգյուն Սամասթին ցմահ բանտարկության դատապարտելու մասին:

Դատարանը սակայն մեղմել է դատավճիռը` դատապարտելով Սամասթին 21 ու կես տարվա ազատազրկման` 2007 թվականին իր կողմից իրականացված սպանության ժամանակ վերջինիս դեռահաս լինելու պատճառով:

Սամասթի բանտարկության ժամկետին սակայն ավելցավել է լրացուցիրչ 16 ամսվա բանտարկություն` անօրինական զենք կրելու համար:

Ազգությամբ հայ լրագրող, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը Ստամբուլի Շիշլի թաղամասում թերթի գրասենյակի մուտքի մոտ իրագործելու ժամանակ գործազուրկ Օգյուն Սամասթը եղել է 17 տարեկան:

Նմանատիպ

XS
SM
MD
LG