Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»


Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»
Հրանտ Դինքի սպանության գործով կասկածյալ. «Իմ կյանքին վտանգ է սպառնում»

Հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող կասկածյալը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է իրեն, և իր կյանք այժմ վտանգի տակ է:

«Հուրիեթ» պարբերական վկայությամբ, լրագրողի սպանության գործով դատական 24-րդ նիստի ընթացքում կասկածյալ Յասին Հայալն ասել է, թե բանտի պահակները սպառնացել են իրեն, և խնդրել, որ նրանք հարցաքննվեն:

«Թուրքիայի Հանրապետությունն օգտագործել է ինձ, իսկ այժմ ցանկանում է ազատվել ինձանից: Իմ կյանքին վտանգ է սպառնում, և եթե ինձ որևէ բան պատահի, ապա դրա համար պատասխանատվություն է կրում պետությունը», - դատարանում հայտարարել է Հայալը:

Բացի դրանից, Հայալը մեղադրել է Հրանտ Դինքի սպանությամբ անցնող բազմաթիվ անձանց՝ Էրհան Թունչելից մինչև Ռամազան Աքյուրեկը, իր ֆինանսական ծանր դիրքից օգտվելու մեջ:

«Թունչելը համոզել է ինձ, թե կյանքս զգալիորեն կբարելավվի», - ասել է Հայալը՝ հավելելով. «Ես չէի կարող նույնիսկ ենթադրել, որ Թունչելը պետության գործակալ է, քանի որ ինքը գլխավորում էր [ծայրաղեկականների] «Ալփերեն օչաքլարի» կազմակերպությունը: Նրա հետ ծանոթացել եմ 2002 թվականին, և նա է ինձ ծանոթացրել բազմաթիվ մարդկանց, ներառյալ ոստիկանության ծառայողների, հետ: Գործում ես ներգրավված եմ եղել Թունչելի հետ, և հենց նրան պետք է անուններին վերաբերող հարցեր տաք», - ասել է կասկածյալը:

Պարբերականը գրում է նաև, թե, Հայալի համաձայն, Տրաբզոն նահանգում ինքն ու Թունչելը հանդիպումներ են ունեցել Ստամբուլից ժամանած որոշ մարդկանց հետ, և Օգյուն Սամասթը որպես լրագրող սպանությունն իրագործող ընտրվել է հենց այդ հանդիպումների ընթացքում:

XS
SM
MD
LG