Մատչելի հղումներ

Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող կասկածյալը հանցագործությունն իրականացնելուց առաջ ուսումնասիրել է դեպքի վայրը


Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող կասկածյալը հանցագործությունն իրականացնելուց առաջ ուսումնասիրել է դեպքի վայրը

Օգյուն Սամասթը, որը խոստովանել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, չորեքշաբթի օրը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի սպանությունն իրականացնելուց առաջ ինքն ուսումնասիրել է սպանության իրականացման վայրը։

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, դատավորի հարցից հետո Սամասթը հայտնել է, որ չի կարող հերքել դեպքի վայրն ուսումնասիրելու փաստը՝ հավելելով. «Երկուսից երեք ժամ առաջ արդեն տեղում էի»։

Սամասթի գործն առանձնացվել է հիմնական դատավարությունից, քանի որ սպանությունն իրագործելու օրը՝ 2007 թվականի հունվարի 19-ին, դեռևս չէր լրացել նրա 18 տարին, և մեղադրյալի գործով երկրորդ լսումն անցկացվել է Ստամբուլի դեռահասների գործերով դատարանում։

Լրատվամիջոցներին Դինքի սպանության մեջ մեղադրող Սամասթը խոստովանել է, որ լրագրողին սպանել է «Ակոս» շաբաթաթերթի Ստամբուլի գրասենյակի մոտակայքում։

Սպանության օրը Սամասթը նախ տեղեկացել էր, որ Հրանտ Դինքը հանդիպման է եղել, ապա այցելել էր ինտերնետ-սրճարան։ Դինքի հանդիպման ավարտից քիչ անց Սամասթը շարժվել է դեպի պարբերականի գրասենյակ։

Դատավորի այն հարցին, արդյոք ինտերնետ-սրճարանի սեփականատիրոջ կողմից գովազդային հայտարարություն պատվիրելու նպատակով «Ակոս»-ի գրասենյակի այցելությունը, որը կատարվել է մեղադրյալի կողմից այնտեղ ուղևորվելուց փոքր-ինչ անց, կարելի է պատահականություն համարել, Սամասթը պատասխանել է դրական։

«Կարող եք դիտել տեսախցիկներով նկարահանված նյութերը։ Եթե Պետական անվտանգության դատարանը չորս տարվա ընթացքում չի հայտնաբերել որևէ առնչություն, դեռահասների գործերով դատարանը որևէ բան կհայտնաբերի՞», - ասել է Հրանտ Դինքի սպանությունը խոստովանած Օգյուն Սամասթը։

XS
SM
MD
LG