Մատչելի հղումներ

Ամերիկյան ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների  գործադիրներ օրերս հանդիպել են ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ։


Ամերիկայն ավտոարդյունաբերության խոշորագույն երեք ընկերությունների գործադիրներ օրերս ԱՄՆ-ի մի խումբ սենատորների հետ հանդիպման ժամանակ հավաստում էին, թե համաշխարհային ֆինասական ճգնաժամը մեծապես խորացնում է իրենց խնդիրները ավանդն ունի այդ բնագավառում։ Սակայն սենատի բանկային հարցերով հանձնաժողովի նախագահ Քրիսթոֆեր Դոթը գտնում է,որ վերջիններս չէին կարող դա չկանխատեսել հաշվի առնելով վերջին չորս տարիներին ավտոընկրեությունների դիմակայած դժվարությունները։ Սենատորը ավտոարտադրողների անհաջողությունների պատճառը բացատրում է վերակազմավորվելու ՝ վերջիններիս անկարողությամբ, որի արդյունքում այժմ վճարում են բոլորը։

" Ավտոարտադրողները ծաղրեցին հիբրիտ ավտոմեքենաները, համաշխարհային ջերմացման պարագայում նրանք հեգնեցին այն դերակատարությունը, որը կարող էր ունենալ իրենց արտադրանքը այլընտրանքային էնրեգիայի աղբյուրներ փնտրելու գործում։
ԱՄՆ-ի կոնգրեսի դեմոկրատներն առաջարկում են տնտեսությանը զարկ տալու նպատակով հաստատված կառավարության տնտեսական նոր ծրագրով նախատեսված 700 միլիարդ դոլարից վարկեր տրամադրել ավտոարտադրողներին։ Սակայն այդ առաջարկին ընդիմացել են սենատի հնարապետականները եւ նախագահ Բուշի վարչակազմը պնդելով, թե ավտոարդյունաբերությունը պետք է օգտագործեր Էներգետիկայի նախարարության հատկացրած 25 միլիարդ դոլարի վարկը ավելի արդյունավետ ավտոմեքենաներ արտադրելու համար։։
Ավտոարդյուանբերության խոշորագույն երեք ընկրեությունների գործադիրները միասնաբար հայտարարեցին, որ եթե ավտոարտադրող ընկերություններից որեւե մեկը փլուզվի դա միանշանակ կազդի մյուսների վրա, ինչպես նաեւ նկատելի վնաս կհարուցի ամերիկյան տնտեսությանը։ Ջեներալ Մոթորսի գործադիր տնօրեն Ռիչարդ Վագոները նաեւ հավելեց, որ ավտարդյունաբերության փլուզումը կունեա աղետալի հետեւանքները, քանի որ միլիոնավոր մարդիկ կմնան գործազուրկ։
՛՛Արդի մեր անհաջողությունների գլխավոր պատճառը համաշխարհային ֆինանսակնա ճգնաժամն է՝՝։
Սակայն հանրապետական քննադատները վստահեցնում են, որ ֆինանասական ճգնաժամը ավտոարդյունաբերության բնագավառի այժմյան խնդիրների միակ պատճառը չէ։ Ըստ քննադատների ամերիկյան ավտոմեքենաների արտադրությունն այդքան էլ արդյունավետ չէ, իսկ արտադրության ծախսը շատ ավելի բարձր է, քան արտասահամանյան ընկերությունների արտադրության ավտոմեքենաներինը։ Ֆորդի Մոթորի նախագահ Ալան Մուլելը հավելեց, որ ընկերութունը վերակառուցվել է իր եկամուտը մեծացնելու նպատակով։
՛՛Կրճատվել է արտադրանքի ծավալն ու աշախտակազմը, ինչպես նաեւ մինչեւ 2009 թվականի վերջե չեն նախատեսվում նպաստներ եւ շխատավարձի ավելացում։ Այս միջոցառումները ձեռնարկվել են նորագույն ավտոմեքենաների արտադրության եւ ընկերության ապագա ապահովության համար։՝՝
Քրայսլեր մակնիշի ավտոմեքենաների վաճառքը այս տարվա մեջ միայն նվազել է 25 տոկոսով։ Ամերիկյան ավտոարդյունաբերության բնագավառում երբեւիցե չի արձանագրվել խոշորագույն ընկերությունների ավտոմեքենաների վաճառքի նման անկում։ Քրայսլեր ընկերության տնօրեն՝ Ռոբերթ Նարդելին հայտարարել է, որ ընկերությունը չի կարող շարունակել իր գոյությունը առանց կառավարության օգնության։
՛՛ Սննկացումից խուսափել թերեւս անհնարին է։ Իսկ արդի ճգնաժամը հաղթահարելու նպատակով ավտոարդյունաբերությունը միասնական հայտ է ներկայացրել 25 միլիարդ դոլարի օգնություն ստանալու նպատակով՝՝։
ԱՄՆ-ի կոնգրեսում ներկայումս տնտեսությունը ծանր կացությունից դուրս բերելու համար նոր ծրագրի հաստատման աշխատանքները թերեւս սառեցվել են։ Ուշագրավ է, որ ավելի վաղ կոնգրեսում տեղի ունեցած լսումներից մեկի ժամանակ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հակադրվեց փրկության տնտեսական փաթեթից հավելյալ 25 միլիարդ դոլար օգտագործելու դեմոկրատների ծրագրին։

Նմանատիպ

XS
SM
MD
LG