Մատչելի հղումներ

Բարաք Օբամայի առաջին հարյուր օրը


Կառավարման ՝՝առաջին 1ՕՕ օրը՛՛ բառակապակցությունն ու դրա իմաստը ուժի մեջ մտան 1933 թվականին, երբ Ամերիկայի Մեծ լճացման տարիներին, նախագահի պարտականությունները ստանձնելով, Ֆրանկլին Ռուզվելտը առաջին հարյուր օրերի ընթացքում սկսեց օրենսդրական խիստ մի ծրագիր։ Այսօր Բարաք Օբաման է ստանձնում ղեկը ոչ պակաս դժվարին պայմաններում եւ մտադրվում Կոնգրեսի միջոցով ընդունել տնտեսությունը ոտքի հանելուն ուղղված օրենքներ։

Սակայն եթե նախագահը կարող է ներկայացնել օրակարգ, նա չունի Կոնգրեսին իր կամքը թելադրելու իրավունք։
Նա կարող է օրինակ Կոնգրեսին խնդրել անցկացնել միջին խավի հարկերը կրճատելու մասին օրենք։ Սակայն Կոնգրեսը ինքն է կայացնում օրենք գրելու կամ այն փոփոխելու մասին որոշում եւ այն ներկայացնում նախագահին այն տեսքով, ինչպես ինքն է ցանկանում։

Այս առումով Օբամայի գործը հեշտանում է նրանով, որ Կոնգրեսի զույգ պալատներում մեծամասնություն է կազմում նրա դեմոկրատական կուսակցությունը։

Նախորդ նախագահների փորձը ցույց է տվել, որ կտրուկ փոփոխություններ իրականացնելու համար հարկավոր է շտապել։ Ֆրանկլին Ռուզվելտը իր ծրագիրը գործի դրեց հարյուր օրում։ Ռոնալդ Ռեյգանը ՝՝Ռեյգանի հեղափոխությունն՛՛ ուժի մեջ մտցրեց մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ Այսօր նույնպես ժամանակը սուղ է ներկա ճգնաժամի պայմաններում։

Աշխարհի շատ երկրներում սպասում են, որ առաջին հարյուր օրերի ընթացքում Օբաման ուշադրություն կդարձնի նաեւ միջազգային հարցերի վրա։

Ինչպես Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր Մարկ Ռոմն է ասում, Օբաման պիտի փորձի աշխարհում վերականգնել Ամերիկայի կեցվածքը, ցույց տալով, որ Ամերիկան կարող է լինել բազմակողմ համագործակցության անդամ տարբեր երկրների հետ։

Այսպես նա կարող է վերականգնել նաեւ երկրի պատիվն աշխարհում։

XS
SM
MD
LG