Մատչելի հղումներ

Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը


Ընտրարշավի ժամանակահատվածում Բարաք Օբաման փոփոխությունների մասին իր ուղերձով ոգեշնչեց միլիոնավորներին։ Բոլոր հաշվարկներով նրա քարորզարշավը գերազանցում էր իր կազմակերպվածությամբ եւ իմաստով։ Բրուքինգցի հաստատությունից Բիլ Գալսթոնը Քլինթոնի վարչակազմի տարիներին նախագահի քաղխորհրդատուն էր։
՛՛Ընտրարշավի հաջողության մեջ կարեւորագույնը եւ միակ գործոնը թեկնածուի ուղերձն է, որին անմիջապես արձագանքում են՝՝։
Գասլթոնը նշում է, որ Օբամայի ընտրարշավը հզոր էր ոչ միայն ուղերձով։ Նախագահության թեկնածուն լավատեղյակ էր, թե ինչպես կարել էր փարատել ընտրողների կասկածները։
Սակայն եթե ընտրարշավն ունի դաշնություն հիմնելու նպատակ, ապա կառավարումը ընտրություն կատարելու մասին է, մի հանգամանք, որը կարող է երբեմն նույնիսկ զայրութ հարուցել։ Սակայն Օբաման խոստացել է կրճատել միջին խավի հարկերը։
՛՛Եթե տարեկան եկամուտը չի անցնում 250 հազար դոլարից, ապա ձեր հարկերը չեն ավելացվի անգամ տասը ցենտով՝՝։
Վաշինգտոնի՝ քաղաքական վերլուծությունների պահպանողական թեւին հարող Հերիթեջ հիմնադրամից Բրայըն Դառլինգը նշում է, որ նախագահության թեկնածուն նախագահ ընտրվելուց հետո ինչ որ չափով կորցնում է իր վերահսկողությունը։
Նախագահը իրավասու է քննարկել խնդիրներ իր աշխատավայրից, կատարել առաջարկություններ եւ դրանք հաստատելու համար հանձնել կոնգրեսին։ Սակայն դրանից հետո նախագահը չի կարող վերահսկել այդ գործընթացն այնքան ժամանակ քանի դեռ օրինագծի այդ հատվածները չեն վերադարձվում նրան ստորագրելու համար։ Իսկ ինչպե՞ս պետք է նախագահ Օբաման ձեռք բերի կոնգրեսի հավանությունը իր ծրագիրն իրականացնելու համար։ Ըստ վերլուծաբանի ուղերձներից մեկը հավասարաչափ քայլերով առաջ ընթանալն է։
Քլինթոնի նախագահության տարիներին Լեոն Փանեթան Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր։ Այդ տարիներին նախագահ Քլինթոնի վարած քաղաքականությունը շատ ագրեսիվ էր, նշում է նա եւ դա բացասաբար ազդեց նրա եւ կոնգրեսի հարաբերությունների վրա։
" Բիլ Քլիննթոնի վարչակազմի ժամանակ ԱՄՆ-ի ռազմուժում կային միասեռ զինվորականներ եւ անկախ, թե խնդիրն ընդունելի է կամ ոչ, սխալ էր այդ հարցն առաջնահերթ դարձնելը՝՝։
Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բարաք Օբաման է որոշելու ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ուղղությունը։ Դեռեւս ընտրարշավի ժամանակ նա հայտարարել էր, որ նախագահ ընտրվելուց հետո դեմ չի լինի հանդիպել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադենիջադին։ Իսի աշխարհի ղեկավարներն արդեն իսկ սկսել են խորհուրդներ տալ այդ թեմայով։ Օրինակ Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Քուչները նշում է, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Թեհրանի հետ բանակցել կարելի է միայն մանրակրկիթ եւ խորը մտածելուց հետո։ Սակայն ֆրանսիացի նախարարը եւս լավատես է։
՛՛Բարաք Օբամայի եւ նրա ծրագրի օգտին քվեարկել են համաշխարհային առումով, սակայն հստակ է, որ բազմիցս անգամներ են բաց թողնվել մի շարք հնարավորություններ՝՝։

ԱՄՆ-ի 44-րդ ՝ նորընտրի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես նախագահի իր պարտավորությունները կստանձնի երդմանակլության արարողությունից անմիջապես հետո, որը տեղի կունենա 2009 թավականի հունվարի 20-ին։

Նմանատիպ

XS
SM
MD
LG