Մատչելի հղումներ

Նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո Բարաք Օբաման իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկրի առջեւ ծառացած առանցքային խնդիրը լինելու է տնտեսությունը։


Գործազրկության մասին հրապարակված վերջին տվյալները հավաստում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունն արդեն իսկ դանդաղել է։ Միայն հոկտեմբերին փակվել է 240 հազար աշխատատեղ։ ԱՄՆ-ում վերջին 14 տարվա ընթացքում չի արձանագրվել գործազրկության տոկոսի նման աճ։ Նախագահական ընտրություններում իր հաղթանակից հետո Բարաք Օբաման իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ երկրի առջեւ ծառացած առանցքային խնդիրը լինելու է տնտեսությունը։

՛՛Առաջնային իմ խնդիրն է լինելու տնտեսության աճն ու նոր աշխտատեղերի բացումը։ Սակայն առաջիկա շաբաթներին եւ ամիսներին շարունակելու ենք մոտիկից հետեւել տնտեսական գործընթացներին՝՝։
Օբաման հանդիպել էր տնտեսական հարցերով իր աշախտակազմի հետ՝ քննարկելու վարչակազմի ռազմավարությանը վերաբերող հարցեր։ Նորընտիր նախագահի առաջարկությունների ծրագրում ներառված են արդի խնդիրների երկարաժմկետ եւ կարճաժամկետ լուծուման տարբերակներ, այդ թվում գործազրկության համար վճարվող նպասնետրի ժամկետները երկարացնելու փոքր բիզնեսին եւ միջին խավին օժանդակելու հարցերը։

՛՛Համոզված եմ, որ բուժիչ փաթեթը պետք է հաստատվի նախագահի երդմնակալությունից առաջ կամ հետո՝՝։
Պարոն Օբաման նաեւ խոստացել է օգնել ծանր կացության մեջ հայտնված ամերիկյան ավտո արյդունաբերությանը։ Վերջերս ամերիկյան խոշոր երեք ընկերություններ այլընտրանքային էներգիայով տեղաշարժվող ավտոմեքենաներ արտադրելու նպատակով դիմել էին ԱՄՆ-ի կոնգրեսին միլիարդավոր դոլարների օգնության հայտով։

՛՛Ավտոշինությունը ամերիկյան արդյունաբերության ողնաշարն է, ինչպես նաեւ այն կաերւորագույն մասնաճյուղը, որտեղ պետք է նվազեցի երկրի կախավածությունը արտասահմանյան վառելիքից։ Ցանկալի է, որպեսզի վարչակազմը ձեռնարկի հնարավորինս ամեն ինչ արագացնելու կիրառել ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից արդեն իսկ վավերացված միջոցառումները՝՝։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը ասաց, որ նա վստահ է, որ նոր նախագահի գործոնը դրական ազդեցություն կունենա երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու գործում, սակայն նաեւ շեշտեց, որ միեւնույն ժամանակ կարող է լինել միայն մեկ կառավարություն եւ մեկ նախագահ։

XS
SM
MD
LG