ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Հենրի Փոլսոնը հայտարարել է, որ 700 միլիարդ դոլարի տնտեսկան նոր ծրագիրը նպատակուղղված է աշխուժացնել ֆինանսական շուկաները ծանր կացության մեջ հայտնված բանկային ընկերություններից գնելով արժեթղթեր։ Նա նաեւ քաջալերել է ֆինանսական հաստատություններին՝ հավելել վարկային հատկացումները։
Տնտեսության հապաղման եւ հիփոտեկային վարկերի համակարգի քայքայմնա որոշակի սղության պարագայում մեծ ռիսկի են ենթարկվում նույնիսկ ամենա- ամուր բանկերը։ Այդ իսկ պատճառով կարգավորիչ գործողություններն անցայլում խստացրել են վարկերի հատկացման պայմանները։
Հստակ է, որ տնտեսկան ճգնաժամի գլխավոր պատճառը վարկային շուկայի սառեցումն է։ Շաբաթվա կեսերին կառավարության հայտարարությունը թեպետ նախանշում էր նախագահ Բուշի վարչակազմի քաղաքականության մեջ կաերւորագույն փոփոխության մասին։ Ավելի վաղ կատարած հայտարարության համաձայն ԱՄՆ-ի կառավարությունը խոստացել էր գնել արժեզրկված վարկերի արժեթղթերը։ Սակայն Փոլսոնի՝ օրերս կատարած հայտարարության համաձայն ներդրումային պարտքերը հետ գնելու կառավարության նախաձեռնությունը այդքան էլ արդյունավետ ուղի չէ կիրառելու տնտեսական նոր ծրագիրը։Նախարարը նաեւ հավելել է, որ տնտեսական նոր փաթեթը կօգտագործվի վարկերի մատչելիությունը խթանելու համար։
Սպառման վարկերի 40 տոկոսը բաղկացած է վարկային քարտերից եւ կրթական վարկերից։ Շուկան, որը կենսական նշանակություն ունի վարկային հատկացումների եւ աճելու տեսկետից, ունի գործնական բոլոր նախադրյալները հապաղումից դուրս գալու համար։
Ըստ տնտեսագետների ենթադրություննեիր տնտետսության հապաղումը արդի տեմպերով շարունակվելու դեպքում միլիոնավոր ամերիկացիներ առաջիկա մի քանի տարիներին պետք է կորցնեն իրենց տները։ Պարոն Փոլսոնը խոստացել է ընդլայնել անշարժ գույք ունեցողների համար նախատեսված կառավարության օգնությունը։ Ըստ ԱՄՆ-ի նորընտրի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության տնտեսական առաջարկությունների նոր փաթեթը կօժանդակի նաեւ ամերիկյան ավտոարդյունաբերությանը։ Սակայն Փոլսոնը շրջանցեց այդ կետը.
՛՛Հստակ է եւ նույնը հայտարարվել է նաեւ վարչակազմի կողմից, որ խնդիրը պետք է հանգուցալուծվի, սակայն լուծման այդ տարբերակը պետք է դառնա նաեւ գոյատեւման երաշխիք՝՝։
ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 30 տոկոսով։ Իսկ Միացյալ Նահանգների ավտոարդյունաբերության երեք խոշոր ընկերություններից ՛՛Ջեներալ Մոթորզը՝՝, ՛՛Ֆորդը՝՝ եւ ՛՛Քրայսլերը՝՝ չեն բացառել առաջիկա ամիսներին սնանկանալու հավանականությունը։