Մատչելի հղումներ

Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմնական շեշտադրումն է


Համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի կայացաման նախօրեին արդեն իսկ սկսել էին պտտվել Եւրոպայում տնտեսական ճգնաժամի վրա հասնելու մասին լուրերը։ Աշխարհի արդյունաբերապես զարգացած 20 հզոր պետությունների տնտնեսական հարցերին նվիրված հերթական գագաթնաժողովի գումարման հրատապությունը խնդրի հասցեագրումն ու հնարավոր հանգուցալուծումն է միջազգային համագործակցության ճանապարհով։
Եւրոպան էլ Ամերիկայի նման դիմակայում է տնտեսական դժվարություններ։ Օրինակ Գերմանիան, որը տնտեսապես զարգացած երկրների թվում երրորդն է, եւս ճգնաժամի մեջ է, իսկ ըստ երկրի կառավարության դրա պատճառը ապրնաքների արտահանման նվազութմն է։ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հրապարակած նոր զեկույցի կանխատեսումներով հաջորդ տարի եւրո օգտագործող երկրների տնտեսությունը կկրճատվի կես տոկոսով։


Իսկ աշխարհի արդյունաբերապես զարգացած 20 երկրների ղեկավարների՝արդի տնտեսական խնդիրներին նվիրված վաշինգտոնյան գագաթնաժողովի գումարման նախօրեին նախագահ Բուշը շտապեց պաշտպանել ամերիկյան կապիտալիզմը։
՛՛Ճգնաժամ, դեռեսւ չի նշանակում ազատ շուկայական համակարգի փլուզում։ Եւ դրա պատասխանը պետք է չէ փնտրել համակարգը քննադատելու միջոցով՝՝։
Ֆինանսական հաստատություններին ծանր կացությունից դուրս բերելու ջանքերը նախագահ Բուշի վարչակազմի հիմանկան շեշտադրումն է։ Սակայն ԱՄՆ-ի որոշ սենատորների համար արդի կաերւորագույն խնդիրը՝ ամերիկացիներին իրենց տները կորցնելու վտանգից պաշտպանելն է։ Անշարժ գույքի ամսական զեկուցագրերում նշված է, որ հոկտեմբեր ամսին իննը հազար ամերիկացիներ ամեն օր դիմակայել են իրենց տներից զրկվելու վտանգը։

՛՛Ինձ համար հարցական է, թե ինչու՞ ֆինանսների նախարարը եւ մյուս պաշտոնյաները հրաժարվում են ընդունել, որ բուն հարցը հենց դա է եւ չի անհետանա, եթե չհասցեագրվի՝՝։
Նախագահ Բուշը թեպետ չհամաձանեց այդ կարծիքին։
՛՛Պետք է ընդունել, որ կառավարության միջամտությունը միշտ չէ, որ կարող է լինել ապաքինող։ Օրինակ շատերը ներկայիս ճգնաժամը բարդում են ամերիկյան վարկային շուկաներում կանոնների անհբավարարության վրա։ Եւրոպական երկրները, որոնք չնայած ունեն կարգավորող շատ ավելի խիստկոշտ կաննոներ, նույնպես դիմակայել են նմանատիպ խնդիրներ՝՝։

Ոչ պաշտոնական քննարկումները տեղի են ունենում Վաշինգտոնի Ազգային թանգարանի մասնաշենքում վաշինգտոնյան գագաթնաժողովի մասնակից պետությունների տնտեսությունը կազմում է աշախարհի տնտեսության 90 տոկոսը, իսկ այդ երկրների բնակչությունը կազմում է երկրագնդի բնակչության երկու երրորդը։


XS
SM
MD
LG