Մատչելի հղումներ

Ի՞նչ ընթացքում է ԱՄՆ-ում բանկային համակարգը ոտքի կանգնեցնելու գործը


Երբ ԱՄՆ-ում փլուզվեց անշարժ գույքի շուկան, դրա հետ փլուզվեցին այս շուկայի բանկային համակարգում ընդգրկված ընկերությունները։

Բուշի վարչակազմի ներկայացրած 7ՕՕ մլրդ դոլարի հատկացումների ծրագիրը նախատեսված էր այս խնդիրը լուծելու համար, որը պիտի գներ վատ, անարդյունավետ ներդրումները։ Սակայն ինչպես ֆինանսների նախարար Հենրի Փոլսընն է ասում, իրադրությունը փոխվել է։
՝՝Սեպտեմբերին, մինչեւ տնտեսական պայմանների վատթարարցումը, 7ՕՕ միլիարդը կարող էր ունենալ նշանակալի դեր։ Սակայն այդ գումարի կեսը տնտեսական նման պայմաններում պարզապես բավարար չէ՝՝, ասում է նա։
Ի դեպ ֆինանսների նախարարությունը մինչ այժմ ստացել է խոստացված գումարի միայն կեսը։

Հանդես գալով Ներկայացուցիչների պալատի ֆինանսական հարցերով հանձնաժողովում՝ նա ասաց, թե այդ դրամի գերակշիռ մասն օգտագործվելու է բանկային արժեթղթերը գնելու համար։ Նա հավատացած է, որ բանկերին կանխիկ դրամի հատկացումը կբարելավի մարդկանց նորից դրամ պարտք տալու բանկերի կարողությունները։
Նրա խոսքերով, դեռեւս շատ բան կա ֆինանսական համակարգը եւ ապառիկ տրվող գումարները վերականգնելու համար։

Սակայն Կոնգրեսում որոշ դեմոկրատներ ասում են, թե այս ծրագիրը ոչինչ չի կարողանում անել պարտքերի դիմաց տները հանձնելու ընթացքը կանգնեցնելու գործում։
Ոմանք էլ ծափահարում են, իրենց խոսքերով, Փոլսընի ճկուն գործելակերպը։
Կենտրոնական բանկի նախագահ Բեն Բերնանքն ասում է, թե, դաշնային գումարները բանկային համակարգ մղելով, կվերականգնվի այս համակարգի կայունությունն ու դրա նկատմամբ վստահությունը։

Շեյլա Բեըրր, որը բանկային ներդրումներն ապահովագրող Ներդրումների դաշնային ապահովագրական ընկերության նախագահն է, առաջարկում է հատկացնել եւս 24 միլիարդ դոլար՝ տան սեփականատերին իրենց տունը պարտադրաբար բանկերին վերադարձնելու վտանգից ազատելու համար։
Նա գտնում է, որ կառավարությունը հետ է մնում դեպքերի զարգացումից ու հարկավոր է ցուցաբերել պետական ավելի ագրեսիվ միջամտություն։

Փոլսընը սակայն հայտարարում է, թե չունի դրամական նոր հատկացումներ կատարելու ծրագրեր, քանի դեռ չի ծախսվել 7ՕՕ միլիարդի կեսը։
Դա նշանակում է, որ Օբամայի կառավարությանն է մնում մնացյալ ֆոնդերը ծախսելու ձեւերի ընտրության պարտավորությունը։

XS
SM
MD
LG