Նախագահ Թրամփի որոշումը, մահմեդական 6 երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ-ն արգելելու վերաբերյալ, ուժի մեջ է մտնելու մարտի 16-ից: Այս որոշումը խնդիրներ է հարուցում ոչ միայն Իրանի, այլ նաև Միացյալ Նահանգներում բնակվող իրանցիների համար, հատկապես Լոս Անջելեսում, ուր առկա է խոշոր իրանական համայնք: