Մատչելի հղումներ

Շոտլանդիան կարող է դուրս գալ Մեծ Թագավորության կազմից


Britain Scotland
Britain Scotland

Էդինբուրգում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Սթարջենը դրական է գնահատել Բրեքզիթից հետո շոտլանդացիներին կարծիք արտահայտելու հնարավորության ընձեռումը: Սթարջենը նշել է, որ ինքը չի պատրաստվում անգործության մատնվել այն պարագայում, երբ Բրեքզիթը կարող է վնասել Շոտլանդիայի տնտեսությանն ու Եվրամիության հետ նրա կապերին:

«Խնդիրը միայն Եվրոպայի հետ հարաբերությունները չեն: Խնդիրն այն է, թե ինչպիսի երկիր ենք մենք դառնալու»,- հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարարը:

Նա նաև ասել է, որ ցանկանում է անցկացնել անկախության հանրաքվեն 2018 թվականի աշնան և 2019 թվականի գարնան միջև ընկած ժամանակահատվածում:

Նա ընդգծել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չի քննարկել Շոտլանդիայի հետ Եվրամիությունից դուրս գալու նախաձեռնությունը, որի հետևանքով կլինեն ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական հետևանքներ:

Բրեքզիթի հանրաքվեի ժամանակ Շոտլանդիան քվեարկել էր 62 տոկոս կողմ, 38` դեմ Եվրամիության կազմի մեջ մնալու համար, իսկ 2014 թվականի հանրաքվեի ժամանակ մեծամասնությունը քվեարկել էր Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին:

Դեռևս պարզ չէ ինչպիսի արձագանք կտան կենտրոնական իշխանությունները շոտլանդական նոր հանրաքվեի նախաձեռնությանը: Հարցումները ցույց են տալիս, որ Բրեքզիթին հաջորդած շրջանում Մեծ Բրիտանիայից անկախանալու կողմնակիցների թիվը ամենաբարձրն է:

XS
SM
MD
LG