Հարավային Կորեայում ընթանում է քաղաքական ճգնաժամ, որի արդյունքում անվստահություն է հայտնվել երկրի նախագահին կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավված լինելու համար:
Երկրի ազատական ընդիիմության առաջնորդները, որոնք չեն կիսում ԱՄՆ-ի մոտեցումները Հյուսիսային Կորեայի հարցում, կարող են շուտով գալ իշխանության:
Սակայն այս շաբաթ նախատեսված ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցը Հարավային Կորեա ավելի շատ կընդգծի երկու երկրների միջև միասնությունը, քանի որ պետքարտուղարը կայցելի ամերիկյան ռազմակայան, ուր կընթանան միասնական զորավարժություններ միջուկային հրթիռակիր օդանավի մասնակցությամբ ընդդեմ Հյուսիսային Կորեայի:
Հյուսիսային Կորեան իր հերթին հայտարարել է, որ այն կձեռնարկի համապատասխան միջոցներ, եթե միջուկային հրթիռակիր օդանավը խախտի իր սահմանները:
Հարավային Կորեայի գործող իշխանությունները աջակցում են ԱՄՆ-ի քաղաքականությունը Հյուսիսային Կորեայի հարցում, սակայն պահպանողական շրջանակները շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ը պետք է նոր պատժամիջոցներ սահմանի Հյուսիսային Կորեայի վարչակարգի դեմ:
Հարավային Կորեան նաև աջակցում է երկրում հակահրթիռային նոր համակարգի տեղակայմանը, սակայն շատ հարավկորեացիներ մտահոգված են, այն հարցում, որ համակարգի տեղակայմանը կտրականապես դեմ է Չինաստանը:
Հարավային Կորեայի շատ քաղաքացիներ կիսում են Հյուսիսային Կորեայից փախուստի դիմաց Թայի Յանգ Հոնի կարծիքը, որ Հյուսիսային Կորեայի վարչակարգը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագրից և միակ լուծումը Կիմ Չեն Ընի վարչակարգի վերացումն է:
Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեն ստիպել Կիմ Չեն Ընի վարչակարգին հրաժարվել միջուկային ծրագրից, սակայն դանդաղացրել են ծրագրի զարգացման ընթացքը, ուստի դրանց կողմնակիցները պահանջում են նոր պատժամիջոցներ սահմանել Հյուսիսային Կորեայի դեմ: