Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համատեղ տնտեսական շահերը և Մերձավոր Արևելքի ու սիրիական հակամարտության հետ կապված հարցերը քննարկելու համար:
ԱՄՆ-ի աջակացության ներքո գտնվող քուրդ զինյալները ժամանակավորապես դադարեցրել են ռազմական գործողությունները Դաեշ-ի ծայրահեղականների դեմ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամենամեծ ջրամբարի շրջակայքում՝ թույլ տալով մասնագետներին անցկացնել ջրամբարի անվտանգության ստուգումները:
Սպիտակ տան ավագ խորհրդական Ջարերդ Քուշները համաձայնություն է տվել խոսելու Սենատի հատուկ ծառայությունների գծով հանձնաժողովում՝ կապված նախագահական քարոզարշավի օրերին ռուսական կառույցների հետ իր ունեցած հանդիպումների մասին: Օրերս նա նոր նշանակում է ստացել վարչակազմում:
Ղրիմի բռնակցումից հետո ռուսական անկախ մամուլի նկատմամբ ճնշումներն ուժեղացան: Մերձբալթյան երկրներում ռուսական քարոզչությանը հակազդեցին ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման ժամանակավոր դադարեցմամբ և ռուս անկախ լրագրողների ընդունելությամբ:
Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի կենտրոնամետ աջակողմյան կուսակցությունը հաղթել է կիրակի օրը նահանգներից մեկում կայացած ընտրությունների ընթացքում: Նրա հակառակորդները՝ կենտրոնամետ ձախակողմյան ուժերը կփորձեն հեռացնել Մերկելին սեպտեմբերին կայանալիք ընդհանուր ընտրությունների ընթացքում:
Հանրապետական կուսակցությունը վերախմբավորվում է Օբամաքեյրի վերանայման իրենց նախաձեռնության տապալումից հետո: Չնայած կուսակցությունը վերահսկում է Սպիտակ տունն ու Կոնգրեսի երկու պալատներն՝ այն դեռևս լիովին չի վերահսկում քաղաքական դաշտը՝ նախընտրական շրջանում տրված խոստումներն իրականացնելու համար:
Ղրիմի բռնակցումից հետո ռուսական անկախ մամուլի նկատմամբ ճնշումներն ուժեղացան: Մերձբալթյան երկրներում ռուսական քարոզչությանը հակազդեցին ռուսական պետական լրատվամիջոցների հեռարձակման դադարեցմամբ և անկախ լրագրողների ընդունելությամբ:
Վեց տարվա ազատազրկումից հետո ազատ է արձակվել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով ձերբակալվել էր 2011 թվականի արաբական գարնան հետևանքով երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի արդյունքում:
Թեև Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը հիմնվում է ռազմական ներուժի, ագրեսիվ հռետորաբանության և խորհրդային անցյալի վրա՝ Մերձբալթյան երկրներում ռուսական ազգային համայնքները զերծ են ճնշումներից: Սակայն գործող որոշ օրենքներ դիտարկվում են որպես խտրականություն ռուսների դեմ:
Բրիտանիայի իրավապահ մարմինները շարունակում են Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետաքննությունը և հրապարակել են ահաբեկչի անունը: Դա 52 ամյա ծնունդով բրիտանացի Խալիդ Մասուդն է: ԴԱԵՇ-ն իր վրա է վերցրել պատասխանատվությունն ահաբեկչության համար:
Ժնևում նախատեսվում է Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի հանդիպումը, ուր կքննարկվեն հնարավոր համաձայնության հետ կապված հարցեր:
Բրուսելում իրականացված ահաբեկչական գործողությունից ուղիղ մեկ տարի անց Մեծ Բրիտանիայի խորհրդարանին հարող տարածքը տեղի ոստիկանության բնորոշմամբ, վերածվել է ահաբեկչական հարձակման թատերաբեմի, որի արդյունքում զոհվել է 5, վիրավորվել 20 մարդ:
Ժնևում նախատեսվում է Սիրիայի կառավարության և ընդդիմադիր ուժերի հանդիպումը, ուր կքննարկվեն հնարավոր համաձայնության հետ կապված հարցեր: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է լիովին վերացնել Դաեշ-ը Սիրիայում և Իրաքում:
բեռնել ավելին