Մատչելի հղումներ

Հանրապետականների քաղաքական ճամբարը դեռևս միասնական չէ


The Capitol in Washington is seen at sunup, March 23, 2017, as the House Republican leadership scrambles for votes on their health care overhaul.
The Capitol in Washington is seen at sunup, March 23, 2017, as the House Republican leadership scrambles for votes on their health care overhaul.

Նախագահ Թրափն իր հիասթափություն է հայտնել Օբամաքեյրի օրենքի փոփոխության տապալման կապակցությամբ: Սակայն Կոնգրեսում պարտություն կրելուց մեկ օր անց նախագահ նախագահը հայտարարեց ամերիկյան տիեզերական հետազոտությունների ազգային գործակալության՝ NASA-ի առաքելությանն աջակցելու մասին:

Հանրապետականները հանեցին առողջապահության մասին իրենց օրինագիծը Կոնգրեսի օրակարգից այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Օբամաքեյրի փոփոխության նախաձեռնությունը տապալված է:

«Սա կարևոր ազդակ էր, որ նախագահի ապագա օրենսդիր մեծ նախաձեռնությունները, ներառյալ հարկային բարեփոխումները, բյուջեի քննարկումները, ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, պետք է հաշվի առնեն Կոնգրեսը»,- ասել է Դոն Քեթլը Մերիլանդի համալսարանից:

Պահպանողական հանրապետականները, սակայն, վստահ են, որ հանրապետական կուսակցությունը կանցկացնի օրինագծեր այլ բնագավառներում, որոնք կարևոր են քաղաքացիների համար, ներառյալ հարկերի և պետական միջամտության կրճատումը:

Միևնույն ժամանակ դեմոկրատները շարունակում են ճնշումներ գործադրել վարչակազմի վրա՝ կապված ընտրությունների ընթացքում նախագահ Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև համագործակցության վերաբերյալ մեղադրանքի հետ:

Սպիտակ Տունն, իր հերթին, բացառել է որևէ հապավում նախագահ Թրամփի քաղաքական օրակարգի առաջխաղացման հարցում:

«Նա շատ նախաձեռնություններ ունի, որոնք ցանկանում է իրականացնել ներառյալ ներգաղթի, հարկերի կամ սահմանային պատի կառուցման հետ կապված հարցերը»,- հայտարարել Շոն Սփայսերը:

Ենթակառուցվածքների զարգացման ծրագրից բացի նախագահ Թրամփի մնացած բոլոր օրենսդրական նախագծերն աջակցություն չեն վայելում դեմոկրատների շրջանում, իսկ հանրապետական կուսակցությանն, իր քաղաքական օրակարգն առաջ տանելու համար, անհրաժեշտ է ցուցաբերել միասնություն, որի բացակայության պատճառով էլ անցած շաբաթ տապալվեց հանրապետականների առողջապահական բարեփոխումների օրինագիծը:

Facebook Forum

XS
SM
MD
LG